Sputnik-ը հայտնում է,որ Վրաստանի իշխանությունները հուսով են Ադրբեջանից հավելյալ ծավալի բնական գազ ստանալ Հարավ-կովկասյան խողովակաշարով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
«Վրաստանի կառավարությունը 2011 թվականից դիմել է Հարավ-կովկասյան խողովակաշարի կոնսորցիումին՝ խնդրելով հատկացնել հավելյալ ծավալի գազ, սակայն բանակցելու մասին մի քանի առաջարկների համար ստացել է մերժում: Ներկայումս բանակցությունները գտնվում են շատ ակտիվ փուլում, սակայն համաձայնագիրը դեռ ձեռք բերված չէ։ Բանակցությունների դրական արդյունքի դեպքում Վրաստանը կարիք չի ունենա ռուսական գազի այն ծավալին, որն ունի ներկայումս։ Ներկա դրությամբ խոսքը Ռուսաստանից 300-400 միլիոն խորանարդ մետր ստանալու մասին է։ Մենք ունենք մեր դիրքորոշումը, մենք անում ենք ամեն բան, որպեսզի մեր երկրի զարգացման համար ստանանք առավելագույն արդյունք։ Կարծում եմ, որ մենք կհասնենք որոշակի համաձայնության»,- ասել է Կալաձեն։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը