Սամվել Բաբայանի վերադարձի գաղտնիքը

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ աղմուկով Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը արտասովոր վարք է դրսեւորում: Բայց նախ սկզբից: Ի սկզբանե նա եկավ ու հայտարարեց, որ որեւէ կուսկցություն չի մտնելու, մեծ հաշվով քաղաքականությամբ չի զբաղվելու, եկել է Ղարաբաղին օգտակար լինելու համար, բայց եւ ակնարկեց, որ հարկ եղած դեպքում անմասն չի մնա քաղաքական գործընթացներից.<<Չեմ պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության։ Բայց ես տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր գաղափարակիցներ են։ Այդ մարդիկ իրենց նոր մտածողությամբ կարող են լուրջ ազդեցություն թողնել նաև մյուս քաղաքական ուժերի վրա: Եվ ես մեծ հույս ունեմ, որ նրանք կունենան հաջողություն>>,- հայտարարեց նա դեռեւս վերադարձի իր անդրանիկ հարցազրույցում: Բաբայանը նույն հարցազրույցում քննադատեց նաեւ իշխանություններին ասելով, որ <<ի տարբերություն Ադրբեջանի՝ մինչև ապրիլյան թեժ մարտերը Հայաստանի քաղաքական վերնախավի օրակարգում, ցավոք, անվտանգության խնդիրը գլխավորներից չէր համարվում>>։ Ապա եզրահանգեց.<<Թիկունքում պետք է արդյունավետ պետական կառավարում լինի, քաղաքական առողջ դաշտ լինի, ու զարգացող տնտեսություն ունենանք, որպեսզի առաջնագծում խնդիրներ չունենանք>>, իսկ որ խնդիրներ կային ու դրանք շատ էին, չթաքցրեց Սամվել Բաբայանը: Հաջորդիվ Բաբայանը մեղմացրեց դիրքորոշումը՝ հայտարարելով, որ պատրաստ է իր խորհուրդներով օգնել, որպեսզի իշխանությունները փրկեն Արցախը: Սակայն նրա ռեւերանսները մնացին անպատասխան, իսկ քառօրյայում կորցրած հեկտարները՝ հակառակորդի ձեռքում: Թվում էր, թե այս իրավիճակում Սամվել Բաբայանը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեր, առջեւում խորհրդարանական ընտրություններ են, որոնցով վճռվելու է հաջորդ իշխանությունների հարցը, ու քանի որ ինչպես ինքն էր հայտարարում, անհնար էր անտարբեր մնալ Արցախի խնդրին ու հայրենիք է վերադարձել գլխավորապես այդ պատճառով, սակայն նրա վարքը զարմացնում է: Տեւական լռությունից հետո երեկ նա armlur.am-ին հարցազրույց է տվել եւ քաղաքականություն մտնելու մասին հայտարարել.«Եթե քաղաքական ուժերը համախմբվեն, իհարկե, ես օգտակար կլինեմ, բայց, եթե չեն համախմբվում, իմաստ չունի քաղաքականությամբ զբաղվել», -ասել է Բաբայանը այդպես էլ չբացատրելով, թե ինչ է իր ուզածը: Օրինակ ինչ կապ ունի իր քաղաքականությամբ զբաղվելը ուրիշների համախմբվելու հետ, ինչու է ասենք երբեմնի առանցքային գործիչը սեփական քայլերը պայմանավորվում ուրիշների գործողություններով, եւ ոչ թե ինքը նախաձեռնում: Սամվել Բաբայանը, սակայն, հաջորդ հարցին պատասխանելով հերքել է ինքն իրեն.«Համախմբելու, միավորելու ցանկություն չունեմ, քանի որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», ասել է նա՝ պատասխանելով Սեյրան Օհանյանի քաղաքական հայտի եւ հնարավոր համախմբման մասին հարցին: Չի բացառվում, որ պարոն Բաբայանի մոտ նկատելի անորոշությունը պայմանավորված է քաղաքական դաշտի անորոշությամբ: Դեռ որեւէ բան հայտնի չէ, թե որ ուժերի հետ է համախմբվելու Սեյրան Օհանյանը, վերջինս ու Սամվել Բաբայանի հաճախակի հանդիպումների մասին մենք արդեն տեղեկացրել ենք: Սերժ Սարգսյանը դեռ արձակուրդում է ու կվերադառնա շաբաթվա վերջի, որից հետո էլ ամենքին կասի իրենց տեղի ու դերի մասին: Իսկ Սամվել Բաբայանն ինչպես երեւում է արմատական փոփոխություններ անելու մտադրությամբ չէ, որ վերադարձել է հայրենիք: Ըստ էության Բաբայանի հուժկու հարցազրույցներից Սերժ Սարգսյանն այնքան էլ չվախեցավ: Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am