«Չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ». Փայլանը դիմում է Սահմանադրական դատարան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ում դեմ պատիժ է սահմանվել մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, պատրաստվում է խնդիրը տեղափոխել իրավական դաշտ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Փայլանը նշեց, որ այս պահին պատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումը: Ներկայացնելով մեջլիսում կատարվածը` Փայլանը պատմեց. «Ես բազմիցս ասել եմ Հայոց ցեղասպանության մասին, օրակարգ եմ  բերել ցեղասպանության և առերեսման հարցը` այդ թվում և մեջլիսի ամբիոնից: Սահմանադրական փոփոխությունների հարցով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոալիցիայի մեջ է մտել ազգայնականների հետ: Նրանք այժմ գաղափարախոսական առումով հակված են ազգայնականությանը: Երեկ երեկոյան ես ասացի, որ պետք է առերեսվել ցեղասպանությանը, որպեսզի մեր օրերում նույն սխալը չկրկնենք»: Հայ պատգամավորը հայտնեց, որ «Ազգայնական շարժում» կուսակցության ճնշման տակ իշխող կուսակցությունը հայտարարեց իրեն մեջլիսի 3 նիստերից հեռացնելու պատիժ սահմանելու մասին: «ԱԶԿ-ն նման պատիժ սահմանեց` չնայած, որ դա գոյություն չունի մեջլիսի կանոնակարգում: Պատժվեցի անօրինական ձևով»,- նշեց Փայլանը: Նա փաստեց, որ երկրում տիրող ազգայնական մթնոլորտում ավելի են սահմանափակվել ազատությունները, և եթե մինչև վերջերս Հայոց ցեղասպանություն ասելը տաբու չէր, ապա այժմ իրավիճակը փոխվել է: «Նոր իրողության պայմաններում «ցեղասպանություն» եզրույթն արտաբերելը կրկին ընկալվում է որպես հանցանք: Եթե նորից ասեմ այդ բառը, գուցե նույն պատիժը տան, սակայն ես չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ: Դիմել եմ իրավական միջոցների: Այս պահին նախապատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումս: Պատրաստվում եմ դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կարծում եմ կհաջողեմ»,- ասաց Փայլանը: Սպառնալիքներ ստանալու վերաբերյալ հարցին ի պատասխան` պատգամավորը նշեց, որ բնականաբար դրանք կան, իսկ վերջին շրջանում անգամ ավելացել են, սակայն իր կողքին կա սատարողների մեծ բանակ: «Բացասական արձագանքներ, բնականաբար, կան, քանի որ ազգայնական մթնոլորտում ենք ապրում: Սակայն աջակիցներ ևս ունեմ, և ես շարունակում եմ իմ պայքարը»,- ասաց նա:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am