16 հազար հավ է ոչնչացվել թռչնագրիպի վիրուսի պատճառով
Թայվան կղզու Յունլին գավառում մոտ 16 հազար հավ է ոչնչացվել 2 շաբաթ առաջ թռչնագրիպի վիրուսի բռնկման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ ընտանի թռչունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոցառումներ են ձեռնարկվել: Ավելի վաղ թռչնագրիպի վիրուս էր բռնկվել Յունլին գավառի եւս 4 ֆերմաներում:
