Մոսկվայի դատարանը ձերբակալել է սկանդալային Մառա Բաղդասարյանին
Մոսկվայի դատարանը ձերբակալել է սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին՝ ուղղիչ աշխատանքներ չկատարելու համար, փոխանցում է Rusarminfo-ն: Նա բաց է թողել ուղղիչ աշխատանքների երկու օր, որոնց դատապարտվել էր բազմաթիվ տուգանքների համար: Ավելի վաղ դատարանը 22-ամյա աղջկան 595 ժամ ուղղիչ աշխատանքների և 139 հազար ռուբլի տուգանքի էր դատապարտել:
