Մոռացել են Հալեպի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ միջազգային հումանիտար կազմակերպություններն օգնություն չեն ցուցաբերում ահաբեկիչներից ազատագրված Հալեպի բնակիչներին, իսկ արևմտյան կենտրոնական ԶԼՄ-ները «մոռացել» են քաղաքի խաղաղ բնակչության մասին: Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն: «Բնակիչները, կյանքերը ռիսկի տակ դնելով, վերադառնում են իրենց տներ և ինքնուրույն զբաղվում դրանց ականազերծմամբ»,- ընդգծել է Կոնաշենկովը:
