«Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ չի ուշանա». Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ չի ուշանա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Գագիկ Ծառուկյանը 2016 թվականի տարեվերջին հայտարարել էր, որ այդ հարցի հետ կապված անձամբ հայտարարություն կանի: Այդ հայտարարությունում հնչելու են հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ընդգծել է Տոնոյանը
