«Ցանկանում էի ուշադրություն հրավիրել անցյալի սխալների վրա». Գարո Փայլանը մեջլիսում իր ելույթի մասին
Dihaber-ի հետ զրույցում Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը նշել է, որ մեջլիսում ցեղասպանության մասին խոսելիս նպատակ է ունեցել ուշադրություն հրավիրել անցյալի սխալների վրա: «Երեկ, երբ մեջլիսում քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները, ցանկանում էի, որ անցյալից դասեր քաղեն: Հարյուր տարի առաջ էլ մի սահմանադրություն կազմվեց, որտեղ ժողովուրդները հաշվի չէին առնվում: Առաջին աշխարհամարտի տարիներին չորս ժողովուրդ կորցրին` հայերը, հույները, ասորիներն ու հրեաները: Ասում էի, որ եթե նույն սխալը կրկնենք, այսօր նույն ցավալի իրողությունները կապրենք»,- ասել է Փայլանը:
