Մեջլիսում իմ կողմից «ցեղասպանություն» ասելը անօրինական կերպով պատժվեց. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանում նախօրեին Կարո Փայլանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել: «Ցեղասպանություն իրագործած հանցագործը թուրք ժողովուրդը չէ, այլ միշտ ոճիր գործող, սակայն պատասխան չտվող ֆաշիստական մենթալիտետը: Մեջլիսում իմ կողմից «ցեղասպանություն» ասելը անօրինական կերպով պատժվեց։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իբր տաբուներ է ջարդում: Մեջլիսի ամբիոնում իմ ժողովրդին պատուհասած ողբերգությանը բազմիցս ցեղասպանություն եմ ասել։ Երբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը սկսեց ջուր լցնել «Ազգային շարժման» ջրաղացին, ջադված տաբուները նորից ուրվականի պես ի հայտ եկան»,-գրել է Փայլանը:
