Թրամփը մարդ չի ուղարկի Դավոս
Bloomberg գործակալությունը հայտնում է.«Ոչ ոք չի գնա». ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի ուղարկի իր թիմի ոչ մի ներկայացուցիչ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում, որը կանցկացվի հունվարի 17-20-ը։ Թրամփի ներկայացուցիչ Հոուլ Հիքսը, Թրամփի պարզաբանմամբ՝ մասնակցությունը միջոցառմանը կնշանակի, որ ինքը դավաճանել է նախընտրական արշավի ժամանակ պաշտպանած արժեքները։
Թրամփի որոշումը կապված է այն բանի հետ, որ նա բազմիցս դեմ է հանդես եկել ֆորումի մասնակիցներին։ Մասնավորապես, նախընտրական արշավի ժամանակ Թրամփն իր մրցակից Հիլարի Քլինթոնին անվանել է «գլոբալիստ» և հանդես եկել անազնիվ տնտեսական համակարգից աշխատավոր դասի պաշտպանի դերով։
