«Թրամփն աջակցում է ԵՄ-ի փլուզմանը». դեսպան
«ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Եվրամիության փլուզմանը, ինչը հնարավոր է տեղի ունենա միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով: Կարծել, թե Եվրոպայի բաժանմանն աջակցելով մենք կկարողանանք գործել մեր շահերի շրջանակում, կլիներ լիակատար հիմարություն: Լինել Brexitի վառ աջակից` մեզ համար դա հիմարության գագաթնակետն է»,- այս մասին հայտնել է Telegraph թերթը, վկայակոչելով ԵՄ-ում ԱՄՆ դեսպան է նթոնի Գարդներին, ով շուտով վայր է դնելու իր լիազորությունները: Գարդների խոսքով` ընտրված նախագահի թիմի անդամները եվրոպացի չինովնիկներից հետաքրքրվում են, թե մեծ Բրիտանիային որ երկիրը կարող է հետևել: «Հիմնականում տրվել է միայն մեկ հարց. «Հաջորդը որ երկիրը դուրս կգա ԵՄից», ընդգծել է Գարդները:
