Պահանջում են ներում շնորհել Սնոուդենին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դիմում է ուղղվել,որով պահանջվում է ներում շնորհել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Սնոուդենին:Դիմումի տակ ստորագրել է ավելի քան մեկ միլիոն մարդ ,այն տեղադրված է pardonsnowden.org հարթակում և կգործի մինչև Օբամայի ադմինիստրացիայի աշխատանքի վերջին օրը: Սնոուդենը շնորհակալություն է հայտնել ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին և նշել, որ սա ոչ թե ճակատամարտի վերջն է, այլ նոր շարժման սկիզբը: «Կարևոր չէ՝ գործող նախագահը, թե մեկ ուրիշը վերջ կտա մերկացումների դեմ պատերազմին: Դուք ձեր ստորագրությամբ արդեն թողել եք ձեր հաղոդագրությունը պատմության համար: Ես վախենում էի, որ ոչ մեկին չի հետաքրքրում այս հարցը: Ես սխալվեցի»,- գրել է Սնոուդենը Twitter-ի իր միկրոբլոգում:
