Մոսուլի գլխավոր կառավարական շենքը ազատագրել են
Միջազգային անվտանգության գծով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Էլիս Սլոտկինը հայտնել է,որ Իրաքի կառավարական ուժերը ԻՊ գրոհայիններին դուրս են մղել Մոսուլի գլխավոր կառավարական շենքից: ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016թ. հոկտեմբերից,որից հետո ահաբեկիչները մեծ մի քանի շրջաններ են հանձնել Մոսուլի արևելքում, սակայն քաղաքի արևմտյան մասը, Տիգրիս գետի հակադիր ափին, դեռևս ամբողջությամբ գտնվում է նրանց վերահսկողության տակ:
