Ադրբեջանական զինուժը կրակ է բացել միջպետական ճանապարհի՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածի վրա
Aravot.am-ի փոխանցմամբ՝ սահմանամերձ Ոսկևվան և Ոսկեպար գյուղերի բնակիչները հայտնեցին, որ հունվարի 13-ին ժամը 16-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի վրա:
