«Ոչ առաջարկություն եմ ստացել, ոչ էլ ցանկություն ունեմ». Թեւան Պողոսյանը՝ ցուցակում ընդգրկվելու մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը սպասվող խորհրդարանական ընտրություններում որեւէ ցուցակում ընդգրկվելու առաջարկ դեռ չի ստացել։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում Թեւան Պողոսյանը․ «Ինձ մոտ նույն իրավիճակն է, ոչ առաջարկություն եմ ստացել, ոչ էլ ցանկություն ունեմ»,-ասաց նա։ Մեր ճշտող հարցին՝ ստացվում է չե՞ք լինելու նոր խորհրդարանում որպես պատգամավոր, Թեւան Պողոսյանը պատասխանեց․ «Ես ինձ վատ չեմ զգում դրանից, հակառակը՝ ավելի լավ եմ զգում»,-ժպտալով ասաց նա։ Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ գործունեությամբ եք զբաղվելու, պատգամավորն ասաց․ «Ինչով նախկինում եմ զբաղվել, կվերադառնամ վերլուծական կենտրոն»։ Հիշեցնենք, որ Թեւան Պողոսյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ, այլ միայն խմբակցության, սակայն վերջին շրջանում այնքան էլ լավ հարաբերություններ չուներ խմբակցության անդամների հետ, եւ խմբակցության անդմաները սովորաբար տարբեր կերպ էին քվեարկում։
