Դաշինք՝ ըմբռնումով
Հրապարակ օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ արդեն ստորագրվել է Բագրատյան-Քոքոբելյան դաշինքի ձեւավորման փաստաթուղթը՝ «Ազատ դեմոկրատներ» եւ «Ազատություն» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով։ Ավելին՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ այս օրերին ինտենսիվորեն գրում է պլատֆորմի ծրագիրը։ Միաժամանակ ցուցակում ընդգրկվելու շուրջ բանակցություններ են գնում Անահիտ Բախշյանի, ինչպես նաեւ Զարուհի Փոստանջյանի եւ Ստյոպա Սաֆարյանի հետ։ Համամասնական ցուցակը, ըստ ամենայնի, կգլխավորի ՀՀ նախկին վարչապետը, որն ի սկզբանե նման պայման է դրել գործընկերների առաջ։
