«Հենրիխը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է». Կլոպ
«Մխիթարյանի մեջ համադրված են լավ տեխնիկան և բարձր արագությունը: Դա հազվագյուտ երևույթ է: Հենրիխը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: «Յունայթեդ»-ը նրա հետ լիովին այլ տեսք է ստացել»,- Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից առաջ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հասցեագրել Հայաստանի ազգային հավաքականի և մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
