Մոսկվա-Ստամբուլ ինքնաթիռը վթարային իրավիճակ է ստեղծել
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հայտնում է,որ Մոսկվա-Ստամբուլ թռիչքն իրականացնող Boeing-737 ինքնաթիռը վթարային իրավիճակ է ստեղծել «Վնուկովո» օդանավակայանից՝ թռիչքը մեկնարկելիս պոչով հարվածելով գետնին: Թռիչքը դադարեցվել է,այն իրականացրել է այլ ինքնաթիռ, իսկ վթարային վիճակում հայտնված ինքնաթիռը գտնվում է «Վնուկովո» օդանավակայանում: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
