Չի բացառել ՌԴ- ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորություն
The Wall Street Journalին տված հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առժամանակ ուժի մեջ պահել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն չի բացառել, որ ապագայում կարող է չեղարկել դրանք: « ԱՄՆ- ն կարող է չեղարկել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը համագործակցի ԱՄՆի հետ որոշ հարցերում, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարում:Եթե մենք կարող ե նք միասին աշխատել, և եթե Ռուսաստանն իրոք օգնում է մեզ, ապա ինչո՞ւ չչեղարկել պատժամիջոցները»,-ասել է Դոնալդ Թրամփը: Նման ցանկություն կա թե’ Պուտինի, թե’ իր կողմից,խոսելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հավանականության մասին ,ասել է Թրամփը:
