Նավթի գները նվազել են
gazeta.ru-ն հայտնում է,որ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,21%ով՝ հասնելով 52,37 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ նվազել են 1,02%ով՝ հասնելով բարելի համար 55,44 դոլարի:
