Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվել են
Հոլիվուդի աստղ Ջոնի Դեպն ու դերասանուհի Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Ամուսնալուծության մասին որոշումն ուրբաթ ընդունել է Լոս ԱՆջելեսի դատարանը՝ հայտնում է People-ը։ Նշվում է, որ դատական գործընթացները ձգվել են շուրջ 8 ամիս: Ավելի վաղ, հաղորդվում էր, որ Դեպը հրաժարվել է Էմբերին վճարել ամուսնալուծության հետ կապված նախապես արված համաձայնությամբ 6,8 միլիոն դոլարի չափով գումարը:
