Փրկվեցի՞ն խայտառակ իրավիճակում հայտնվելուց

Նախորդ տարվա վերջին գազի հարցով Հայաստանի կառավարությունը տհաճ անակնկալի եկավ հարևան Վրաստանից: Այս երկրի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարեց, թե Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցելու շուրջ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցություններն արդյունք չեն տվել: Վրաստանը տարանցման արժեի նվազմանը համաձայն չէ, քանի որ դրա արդյունքում իր եկամուտները նվազում են: Այս հայտարարությունը չափազանց անհարմար իրավիճակի մեջ է դնում Հայաստանի իշխանություններին, ովքեր չսպասելով Վրաստանի հետ Գազպրոմ էքսպորտ» ընկերության բանակցությունենրի ավարտին, շտապեցին հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագնի նվազման հիմքում ընկած է տարանցման արժեքի նվազումը: Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից գազի սակագինը նվազել է՝ անապահով խավը մեկ խորանարդ մետր գազը կստանա 100 դրամով. մյուս սպառողները՝ 139 դրամով (նախկին146.7 դրամի փոխարեն՝ այսինքն՝ 7 դրամով պակաս): Խոշոր սպառողները՝ 114 դրամով (նախկին 122 դրամի փոխարեն), ջերմոցներն ու գյուղմթերք վերամշակողները մոտ 100 դրամով՝ նախկին 122-ի փոխարեն: Մինչ այժմ Վրաստանը ռուսական գազը Հայաստան տարանցելու համար ստանում էր Հայաստան մտնող գազի 10 տոկոսը: Այսինքն՝ տարանցումը տեղի էր ունենում ապրանքային տեսքով: Փաստացի, որպես ճանապարհածախս, Վրաստանին տրվող 10 տոկոս գազի արժեքը նույնպես վճարում էր Հայաստանը: Դա համարվում էր տարանցման բավականին բարձր գին: Եվ ահա Հայաստանին գազ մատակարարող «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ  բանակցությունների արդյունքում հայկական կողմը հույսեր ուներ, որ տարանցման արժեքը կարող է նվազել: Տարեվերջին սկսված բանակցությունները, որոնք տևական ժամանակ որևէ արդյունք չէին տալիս, ավարտուն տեսք են ստացել միայն հունվարի 10-ին: Տևական ժամանակ  Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն բանակցում էր ռուսական «Գազպրոմ էքսպորտի» հետ. հարցը, որի շուրջ երկար ժամանակ կողմերը չէին կարողանում գալ համաձայնության, հետևյալն էր. կա՛մ տարանցման դիմաց պետք է անցում կատարվեր վճարման ֆինանսական տարբերակին, կա՛մ Վրաստանը պետք է ստանար տարանցվող գազի 10%-ը։ Սա վրացական կողմի պահանջն էր, որը բավարարվել է. «Գազպրոմ-էքսպորտի» հետ բանակցությունների մի քանի փուլի ընթացքում, հաշվի առնելով առկա հանգամանքները, մենք կարողացել ենք համաձայնեցնել օպտիմալ առաջարկը։ Կառավարությունը քննարկել է տվյալ առաջարկը և որոշել է ընդունել առաջարկությունը։ Պայմանագրի համաձայն՝ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրից չի ավելանում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է Հայաստան գազի տարանցման դիմաց դրամական վճարի անցում։ Ինչ վերաբերում է տարանցման արժեքին, այն լինելու է ամենաբարձրը Եվրոպայի երկրների շրջանում»,- հայտարարել է Կալաձեն Վրաստանի կառավարության նիստից հետո։ Պայմանագրով նախատեսված է նաև, որ անհրաժեշտության դեպքում Գազպրոմը մասնակիորեն վճարում կկատարի նաև գազով, եթե Վրաստանը Ռուսաստանից լրացուցիչ գազ գնելու կարիք ունենա: Այս դեպքում, սակայն, գազի գինը նույնպես կհաշվարկվի ավելի էժան՝ 1000 խմ-ի դիմաց 185 դոլար՝ նախկինում հայտարարված 215-ի փոխարեն: Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից 1000 խմ գազը այժմ գնում է 150 դոլարով: Ինչևէ, կարելի է փաստել, որ Հայաստանի կառավարությունը, հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը փրկվեց խայտառակ իրավիճակում հայտնվելուց, քանի որ գազի  սակագնի նվազեցումը նրա քաղաքական գլխավոր խաղաքարտն է: Խորհրդավոր պայմանավորվածությունը ի վերջո կայացվեց, հակառակ պարագայում կարող էր ստեղծվել մի վիճակ, երբ գազի էժանացումը պետության վրա բավականին թանկ կնստեր: Թեպետ այս պահին էլ վերջնական ու հստակ չէ՝ իրականում է  կոնկրետ որքան  գումար է ստանալու Վրաստանը տարանցման համար: Հայտնի է միայն, որ այն ամենաթանկն է Եվրոպայում:   Դավիթ Մանուկյան    

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am