Մոսկվան «վտանգ է ներկայացնում», բայց նրա դեմ պատժամիջոցները կհանվե՞ն

Մինչ ԱՄՆ-ի ընտրյալ և գործող նախագահները ամերիկացիների առջև ելույթ էին ունենում` ուշագրավ մեկնաբանություններ արվեցին ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում առաջադրված ExxonMobil ընկերության նախկին նախագահ և գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնը հրապարակեց Սենատի իր ելույթը, որում նա Ռուսաստանն իրենից վտանգ է ներկայացնում: Նախկին գործարարը, սակայն, միևնույն ժամանակ կոչ է անում Մոսկվայի հետ «ազնիվ և բաց» երկխոսություն սկսել: Թիլերսոնի ելույթի տեքստում ասվում է. «Միջազգային հեղինակության հասնելու ձգտող Ռուսաստանը իր վերջին քայլերով անտեսել է ամերիկյան շահերը: Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք պատասխանատու ենք մեր պարտավորությունների և մեր դաշնակիցների համար, և Ռուսաստանը պետք է պատասխան տա իր քայլերի համար: Միացյալ Նահանգների դաշնակիցներն ու ՆԱՏՕ-ն ճիշտ են, որ զգուշանում են Ռուսաստանից»: Պետդեպարտամենտի հնարավոր ղեկավարի կարծիքով՝ համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի գործողությունները շատ անգամ պայմանավորված են ամերիկյան դերակատարության թուլացմամբ: Վաշինգտոնը, ըստ Թիլերսոնի, պետք է հստակ գիտակցի, որ Մոսկվան նպատակադրված է ապակայունացնելու իրավիճակը հարևան երկրներում և Մերձավոր Արևելքում: «Ռուսաստանը այսօր իրենից վտանգ է ներկայացնում, սակայն անկանխատեսելի չէ սեփական շահերի հետապնդման հարցում: Նա ներխուժել է Ուկրաինա, այդ թվում՝ բռնազավթել է Ղրիմը, աջակցել է սիրիական ուժերին, որոնք կոպտորեն խախտում են պատերազմի օրենքները», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուի հայտարարությունում: Թիլերսոնը, այդուհանդերձ, կոչ է անելու «ազնիվ և բաց» երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգներին դա անհրաժեշտ է սեփական զարգացման կուրսը կառուցելու տեսանկյունից: 64-ամյա միլիարդատեր Թիլերսոնին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարումը վստահելու առաջարկը, ինչպես նշում է ամերիկյան մամուլը, Սենատում թեժ քննարկումների պատճառ է հանդիսացել՝ մասնավորապես Թրամփ-Ռուսաստան կապերի համատեքստում: Թիլերսոնի ղեկավարած ExxonMobil-ը Ռուսաստանում շատ ակտիվ բիզնես է վարել նախքան այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումը, իսկ դրանից հետո էական նյութական կորուստներ է կրել: Ինքը Թիլերսոնը մի քանի անգամ քննադատել է պատժամիջոցների քաղաքականությունը: Ուկրաինական իրադարձություններից առաջ՝ 2013-ին, անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Թիլերսոնին, ինչպես Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում է ասված՝ «վառելիքի արդյունահանման և էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության հարցում նշանակալի ավանդ ներդնելու համար»: Ավելին, ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը, որը հաստատման ընթացակարգ է անցնում Սենատի կողմից, խոստացել է Ղրիմը ռուսական չճանաչել։ Ելույթ ունենալով օրենսդիրների առջև՝ Թիլերսոնը հայտարարել էր, որ Սենատորներից մեկը պոտենցիալ պետքարտուղարին հարցրել է, թե արդյո՞ք նա ճանաչում է Ռուսաստանի իրավունքը Ղրիմի հանդեպ։ Թիլերսոնը բացասական պատասխան է տվել. «Ո՛չ, նրանք զավթել են մի տարածք, որը նրանց չի պատկանել»։ Նա պարզաբանել է, որ 2014 թվականին ուժեղ պատասխան կտար Մոսկվային. «Ռուսաստանի ղեկավարությունը կհասկանար այդ ուժեղ պատասխանը։ Ղրիմը դուք վերցրել եք, սակայն դրանով գործը չի ավարտվում»։ Թիլերսոնը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը համաշխարհային արենայում իրեն նշանակալից դեր վերադարձնելն է, ինչի համար էլ Մոսկվայի քայլերը բավական կանխատեսելի են և նրա հետ կարելի է բանակցել։ Ավելի վաղ Թիլերսոնը արդյունավետ գործիք չէր որակել Մոսկվայի հանդեպ պատժամիջոցները և հանդես է եկել սահմանափակիչ միջոցների դերի նվազեցման օգտին։ Այժմ բարդ է իրավիճակն այն առումով, որ Օբամայի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ սահմանեց նոր պատժամիջոցներ, և հիմա Թրամփին բարդ է լինելու համոզել հանրապետականներին` մեղմացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները: Այս հարցն, իրականում, կարող է հանգեցնել լուրջ հակասությունների ամերիկյան վարչակազմի ներսում և ճգնաժամի պատճառ հանդիսանալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am