Ալիևին հերթական անգամ երես տալու օքեյը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ին հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր գրանցվեցին։ Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը։ Հրադադարի ռեժիմի խախտումը անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին, որոնք լիովին պատասխանատվություն են կրում ուժ չկիրառելու համար»։ Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստապես պահպանել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2016թ. բարձր մակարդակով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպումների ժամանակ՝ ներառյալ կարճ ժամանակում միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պարտավորությունները։ Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունները՝ 2010թ. բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես հումանիտար բնույթը։ «Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար»։ Սա, կարելի է ասել, վերջին ժամանակներին հայկական կողմի համար ամենաանբարենպաստ հայտարարությունն է, որովհետև միջնորդները` առանց նշելու դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի հեղինակին` նշում են, որ Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը: Եվ կրկին ոչ մի խոսք այն մասին, թե ո՞ւմ պատճառով չի հաջողվում սահմանային միջադեպերի ուսումնասիրության առաջարկներն արդեն 8-9 ամիս կյանքի կոչել: Եվ իհարկե, Ադրբեջանի կողմից այդ առաջարկները տապալելու վերաբերյալ` ոչ մի խոսք: Համանախագահների վերջին հայտարարությունը հաշվի առնելով` կարելի է արձանագրել, որ հայկական կողմի նկատմամբ դիրքորոշման կարծրացում է տեղի ունենում ու դա վատ է: ԱՄՆ կառավարությունը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Նա նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ հակամարտության երկարաժամկետ լուծման ուղղությամբ. «Հրադադարի ռեժիմի պահպանման, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը քննարկելու նպատակով՝ մենք շարունակում ենք խրախուսել առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպման նկատմամբ (Հայաստանի ու Ադրբեջանի) նախագահների և արտգործնախարարների հետաքրքրվածությունը»,- ընդգծել է նա: Նախ, դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո, փաստորեն 2 շաբաթ անց են համանախագահները հայտարարություն անում, սա արդեն ոչ օպերատիվության դրսևորում է: Բացի այդ, այն հասցեական չէ, բնականաբար, այն պատճառով, որ նրանք չեն ուզում է՛լ ավելի բարդացնել իրավիճակը: Այսինքն, հերթական չեզոք հայտարարությամբ են հանդես գալիս` իրավիճակը չլարելու համար: Բայց մի՞թե դա հետագա լարումները կանխում է: Հերթական անգամ հասցեականությունից խուսափելը` Ալիևին հերթական անգամ «երես տալու» OK է: Այս անգամ, փաստորեն, միջնորդները «չեն նկատել» դիվերսիոն գործողության փորձ կատարած կողմին, բայց նկատել են, որ ՀՀ զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը: Ինչո՞ւ ենք այս իրավիճակում հայտնվել.... Որովհետև չեն ուժեղացվում զինադադարի ռեժիմի պահպանման և այդ խախտումները նվազեցնելու մեխանիզմները` Ալիևի «ձեռամբ»: Թվում է, ամեն ինչ շատ պարզ է, բայց իրավիճակը համառորեն տեղից չի շարժվում արդեն 8-9 ամիս... Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am