Դեռ որքա՞ն է մեր միակ հույսը հայ զինվորը լինելու

Ադրբեջանի նախագահը կրկին հոխորտացել է` չմոռանալով սպառնալիքները... Ալիևը կառավարության ընդլայնված նիստում, որը նվիրված է եղել 2016թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփմանը, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դեկտեմբերին Չինարիի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը։ Խոսելով այդ միջադեպի կապակցությամբ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին՝ Ալիևը հայտարարել է. «ՀԱՊԿ-ի նախկին ղեկավարները քաղաքական մեծ սխալ են գործել՝ որդեգրելով հայամետ դիրքորոշում և կիրառելով անընդունելի ձևակերպումներ (ԼՂՀ)։Այսօր մենք գիտենք նրանց ճակատագիրը։ Մենք ցանկանում ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը և մեր դրոշը պարզել կորսված բոլոր հողերում։ Մենք կլուծենք խնդիրը։ Ապրիլյան բախումները զգալի քայլ դարձան այդ ուղղությամբ։ Մենք ունակ ենք յուրաքանչյուր պահի հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Ստատուս- քվոն անընդունելի է, և պետք է փոխվի»։ Բաքվին իր աջակցությունն է հերթական անգամ հայտնել Անկարան: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեսպանների 9-րդ կոնգրեսի նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում և միշտ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. «Թուրքիան հատուկ կապեր ունի Կովկասյան տարածաշրջանի հետ։ Անկարան մոտենում է Կովկասի տարածաշրջանում կայունության ու զարգացման վերաբերյալ իր նպատակներին։ Անկարան պաշտպանելու է արտերկրում գտնվող բարեկամ ժողովուրդների իրավունքները»։ Առհասարակ, մենք նորից հայտնվել ենք նույն շրջանի մեջ` անվերջ պտտվելով: Մինչդեռ ապրիլյան պատերազմից հետո, թվում էր, թե հայկական կողմի դիրքերն էլ ավելի պետք է ամրապնդվեին, հայկական դիվանագիտությունը պետք է լուրջ հաջողություններ արձանագրեր: Բայց... Ունենք այն, ինչ ունենք: Կրկին Ադրբեջանը շարունակում է սպառնալ, իսկ հայկական կողմը` իր ունեցած փաստերով, սկսած ապրիլյան պատերազմից մինչև դեկտեմբերի 29-ի դիվերսիոն ներխուժման փորձն ու զոհերը, ոչ մի էական հաջողության չի հասնում: Փոխարենն ունենք Նալբանդյան Էդվարդի` տարիներ շարունակ հնչող ֆրազները` «բոլորը գիտեն, ով է մեղավոր...»: «Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»․ - այսպես է արձագանքում պաշտոնական Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտում է, թե երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց հետաքննության մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել. «Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում», - ասում է Նալբանդյանը՝ ըստ էության դիվանագիտական լեզվով որոշակիորեն քննադատելով եռանախագահների հայտարարությունը: Պաշտոնական Երևանը մշտապես բավարարվում է այսքանով` հայտարարելով, թե հասցեական հայտարարությունների համար քաղաքական կամք է պետք: Բայց հարց է ծագում` իսկ ո՞րն է հայկական կողմի «քաղաքական կամքը»` դիվանագիտական ճակատում հասնել առավելագույնի, այլ ոչ թե տարիներ շարունակ ասել` «բոլորը գիտեն, թե ով է մեղավոր»: Հետո ի՞նչ, որ գիտեն... Եվ ի՞նչ է փոխվում դրանից... Որքա՞ն պետք է հայկական դիվանագիտության միակ հույսը հայ զինվորը լինի... Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am