Տնտեսության տնքոցն ու «խփող» տոկոսները

Մանրածախ առևտուրը վատագույն ցուցանիշն է գրանցել 2010 թվականից ի վեր․ կրճատվելով երկրորդ տարին շարունակ՝ մանարածախ առևտրի մակարդակը հասել է վեց տարվա վաղեմության ցուցանիշին: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների  համաձայն՝ 2016-ի հունվար-նոյեմբերի ամիսներին մանրածախ առևտրի ծավալը կազմել է 1 տրիլիոն 70 միլիարդ դրամ: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.9 տոկոսով պակաս է: Իր հերթին, 2015 թվականի հունվար-նոյեմբերին նույնպես անկում էր գրանցվել 2014-ի առաջին տասնմեկ ամիսների համեմատ՝ 8.8 տոկոս: Վերջին մի քանի տարիներին մանրածախ առևտրի ծավալի պարբերական նվազումները դարձել են կայուն տնտեսական ավանդույթ: Այսօր արդեն ստեղծվել է մի վիճակ, երբ մանրածախ առևտրի ծավալները համամատելի են հետճգնաժամային առաջին տարվա՝ 2010 թվականի ցուցանիշի հետ: Այն ժամանակ մանրածախ առևտրի ծավալը 967 միլիարդ դրամ էր կազմում: Հատկանշական է, որ 1998-ից ի վեր մանրածախ առևտուրը երբեք չէր կրճատվել, անգամ ճգնաժամային 2009 թվականին և դրան հաջորդած տարում մանրածախ առևտրի ծավալը շարունակաբար աճել է՝ յուրաքանչյուր տարի 0,5-1 տոկոսով: Մանրածախ առևտուրը լավագույնս ցույց է տալիս Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների իրական վիճակը:  Փոքր ու միջին ձեռնարկությունների 60 տոկոսից ավելին մանրածախ առևտրով է զբաղված: Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը հայտարարել է, որ եթե անգամ հաշվի առնենք մանրածախ առևտրի ոլորտում առկա ստվերը, այս ոլորտում շրջանառությունը 3-5 անգամ ընկել է: Սրան զուգահեռ՝ հայտարարվել է նաև, որ շեշտակի նվազել են մասնավոր տրանսֆերտները, որոնք հիմնականում Հայաստան էին ուղարկվում Ռուսաստանից: Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2016-ի առաջին տասնմեկ ամիսներին տրանսֆերտները կազմել են 1 միլիարդ 322 միլիոն դոլար, որը վատագույն ցուցանիշն է 2007-ից ի վեր: Անգամ ճգնաժամային 2009-ին և դրան հաջորդած տարում Հայաստան ավելի շատ մասնավոր փոխանցումներ են եղել: Մանրածախ առևտուրն ու մասնավոր տրանսֆերտները բնակչության միջին խավի իրական վիճակը բնութագրող ամենահստակ ցուցանիշներն են: Սա նշանակում է, որ վերջին 8 տարիներին ձեռներեցությամբ և արտագնա աշխատանքով զբաղվող խավը շարունակական հետնընթաց է ապրել: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ունեին փոքր խանութներ կամ ապրում էին  դրսում աշխատող իրենց հարազատների վաստակածով, սկսել են ավելի վատ ապրել: Այս խավի կյանքի որոշակի վատթարացումը ամենևին էլ չի փոխհատուցվել հասարակության մեկ այլ խավի, օրինակ՝ մանկավարժների, բժիշկների, պետծառայողների կամ զիվորականների ու իրավապահների կյանքի որակը: Հակառակը՝ համատարած անկումը շարունակվում է բոլոր ոլորտներում: Նախընտրական Հայաստանի համար սա բավականին խոսուն պատկեր է: Ո՞վ է պատասխան տալու կյանքի որակի այս համատարած անկման համար: Ցանկացած դինամիկա ունեցող հասարակության մեջ սոցիալ-տնտեսական հենց այս ցուցանիշները կդառնային առաջիկա խորհրդարանական ընտրությունների ամենակարևոր կռվանները, քանի որ կյանքի որակի անկումը քաղաքական պատասխանատվություն է ենթադրում: Իշխող ՀՀԿ-ն այս տեսանկյունից շատ տխուր վիճակում են գտնվում. նրանց իշխանության օրոք Հայաստանում կրկնակի ավելացել է աղքատությունը, տնտեսությունը ապրել է անկում, համարյա 6 անգամ աճել է արտաքին պարտքը, մեծացել է արտագաղթը: Եթե նման պայմաններում իշխող կուսակցությունը առաջիկա ընտրություններում նորից ու նորից կարող է ստանալ տպավորիչ տոկոսներ և տանել համոզիչ հաղթանակ, նշանակում է մեր հասարակության գնահատման արժեհամակարգը լրջորեն վնասված է: Դավիթ  Մանուկյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am