Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է,որ 2016 թվականին Գերմանիա ժամանած ներգաղթյալների թիվը եռակի կրճատվել է։
«2016 թվականին Գերմանիա է ժամանել 280.000 ներգաղթյալ, մինչդեռ 2015 թվականի ցուցանիշը կազմել է 890.000։ Նախորդ տարի ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կնքված միգրացիոն գործարքից հետո փախստականների համար փակվել է բալկանյան երթուղին Գերմանիա ներթափանցելու համար, որը վկայում է ԵՄ-ի ու Գերմանիայի կառավարության ընդունած արդյունավետ որոշումների մասին:Չնայած ժամանող ներգաղթյալների թվի կրճատմանը՝ կտրուկ աճել է Գերմանիայի իշխանություններին դիմողների թիվը՝ կապված ապաստան ստանալու հարցի հետ։ Նախորդ տարի մոտ 55.000 ներգաղթյալ կամավոր վերադարձել են իրենց երկրները։
Մոտ 25.000 մարդ էլ արտաքսվել է։ 2014 թվականին կամավոր իրենց երկրներ է վերադարձել 13.000 ներգաղթյալ, իսկ 2015 թվականին՝ 35.000 ներգաղթյալ»,ասել է նախարարը:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը