Վանաձորի քաղաքապետը պատրաստ է քաղաքային իշխանությունը կիսել ընդդիմության հետ

Վանաձորում քաղաքային իշխանությունը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում: Նորընտիր ՀՀԿ-ական քաղաքապետին չի հաջողվում նիստեր գումարել: Վերջին անգամ՝ 2016թ. դեկտեմբերի 13-ին, Վանաձորի ավագանու նիստը հերթական անգամ տապալվել է ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների բոյկոտի պատճառով: Մեկնարկել է նոր բյուջետային տարին, իսկ Վանաձորի քաղաքապետարանը չի կարողանում բյուջե հաստատել, քանի որ օրենքով այն պետք է հաստատվի ավագանու նիստում, իսկ քվորումի բացայակության պատճառով նիստ չի գումարվում: «Որպես այդպիսին բյուջեի հաստատման խնդիր չունենք. օրենքը թույլ է տալիս՝ եթե նոր բյուջե չի հաստատվում, ապա գործում են նախորդ տարվա բյուջեի համամասնությունները: Մենք, իհարկե, բյուջեում տող փոխել չենք կարող, բայց նախորդ տարվա համամասնությամբ բնականոն աշխատում ենք»,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները համատեղ բոյկոտում են նիստերը և հայտարարություն են տարածել, որ  Վանաձորի քաղաքապետի ընտրության եռամսյա ժամկետը լրանալուց հետո՝ մինչ 2017թ.-ի հունվարի 10-ը, «Լուսավոր Հայաստանը» կդիմի կառավարությանը՝ քաղաքի ավագանին լուծարելու պահանջով: Այս պահանջին արդեն միացել է նաև ավագանու ԲՀԿ խմբակցությունը: Ընդդիմադիրները, որպես հիմնավորում, նշում են ՏԻՄ օրենքի համապատասխան կետը, ըստ որի՝ նստաշրջանի ընթացքում երեք ամիս անընդմեջ նիստեր չգումարելու պարագայում կառավարությունը կարող է ցրել ավագանին և նոր ընտրություն նշանակել: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սակայն պնդում է, որ ընդդիմադիրների պահանջը անհիմն է, քանի որ անցնող նստաշրջանի ընթացքում մեկ անգամ Վանաձորում ավագանին նիստ գումարել է. խոսքը հոկտեմբերի 10-ին ավագանու հրավիրած միակ և անդրանիկ նիստի մասին է, որի ժամանակ էլ Մամիկոն Ասլանյանը ընտրվեց քաղաքապետ: Իսկ ավագանու լուծարումը, այն հիմնավորմամբ, թե քաղաքային իշխանության աշխատանքը պարալիզացված է, և առաջացել է ճգնաժամային իրավիճակ, քաղաքապետ Ասլանյանը ընդունելի չի համարում. «Քաղաքային իշխանությունը ճգնաժամի մեջ չէ: Քաղաքապետարանն աշխատում է: Այդ ճգնաժամը վերաբերում է ավագանուն, դա արդեն ավագանու գործն է: Իրենք ավելի լավ է, կառավարության կամ գործող քաղաքապետի փոխարեն, որոշումներ չկայացնեն և չասեն, թե ով ինչ պետք է անի: Դրա փոխարեն՝ թող Ձեր նշած խմբակցությունների անդամները իրենց տրված լիազորությունների շրջանակում կատարեն իրենց գործառույթները: Ձեր նշած ավագանու անդամները չեն էլ պատկերացնում ավագանու աշխատանքն ու գործառույթները: Իրենք պարալիզացրել են ավագանու աշխատանքը, բայց քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված չէ: Ե՛վ քաղաքապետարանը, և՛ համայնքային բոլոր հիմնարկները աշխատում են բնականոն ռեժիմով: Ավագանու լուծարման իմպերատիվ պահանջ ՏԻՄ օրենքը չի սահմանում: Օրենքում ընդամենը ասվում է, որ համապատասխան հիմքերի առկայության պարագայում կառավարությունը կարող է և ոչ թե պարտավոր է լուծարել ավագանին: Այդ հիմքերը կարող են առաջանալ այն դեպքում, եթե նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամիս անընդմեջ որևէ նիստ չի գումարել: Իսկ նախորդ նստաշրջանի ընթացքում Վանաձորի ավագանին մեկ նիստ արդեն գումարել է, որը լիովին բավարար է»,-  համոզված պնդում է քաղաքապետը: Ավագանու հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է փետրվարի 14-ին և ավարտվելու է մայիսի 14-ին: Մամիկոն Ասլանյանը հույս ունի՞, որ այս ընթացքում կկարողանա գումարել գոնե մեկ նիստ, որպեսզի ավագանին չցրելու իրավական հիմքերն ու հույսերը ռեալ լինեն. «Ես ամեն դեպքում սպասում եմ մեր ավագանու անդամների առողջ կամքի և բանականության դրսևորմանը: Ես ուրիշների նման ամպագոռգոռ հայտարարություններ չեմ անում, զբաղված եմ իմ ամենօրյա գործով: Քաղաքական որևէ թատրոնի ու բեմականացման աշխատում եմ չմասնակցել»,- հայտարարեց Մամիկոն Ասլանյանը: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք իրավիճակից դուրս գալու համար ընդդիմադիր խմբակցություններին առաջարկվել է կոալցիայի սկզբունքով  քաղաքային իշխանության ձևավորելու տարբերակը, օրինակ՝ փոխքաղաքապետի պորտֆել առաջարկել ընդդիմադիրներին, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Ե՛վ ավագանու ընտրությունների ժամանակ, և՛ դրանից հետո ես միշտ ասել եմ, որ բաց եմ առողջ քննարկումների համար: Ցանկացած կոնսոլիդացիա, որը Վանաձոր քաղաքին կարող է դրական արդյունք ապահովել, ինձ համար ընդունելի է, ես դրան պատրաստ եմ: Բայց երբ դիմացինները ինձ հետ խոսում են ուլտիմատումներով, ես այս պահին գոնե պատրաստ չեմ հանդես գալ որևէ առաջարկով: Ես չեմ ուզում <<եթե>>-ներով խոսել, երբ որ կլինի բարի կամք, այն ժամանակ էլ կխոսենք»,- հայտարարեց քաղաքապետը՝ հավելելով, որ իր կանխատեսմամբ, չնայած ընդդիմադիրների համառությանը, քաղաքային այս ավագանին չի լուծարվի և կշարունակի գործել: Վանաձորի ավագանու ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 15 մանդատ, իսկ երեք ընդդիմադիր ուժերը՝ 18: Նիստերում քվորում ապահովելու համար քաղաքապետին պակասում են ուղիղ ավագանու երկու անդամ: Քաղաքապետը չի բացառում, որ ինքը կարող է բանակցել ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների հետ՝ այդ երկու հոգուն գտնելու և նիստերին մասնակցությունը ապահովելու համար. «Ճիշտն ասած, տոնական օրեըը նոր են ավարտվել, ընդամենեը 3 օր է, որ աշխատանքային տարին սկսվել է, առայժմ նման բանակցություններ չեն եղել, իսկ հետո կլինեն, թե ոչ՝ չեմ կարող ասել>>,- նշեց Մամիկոն Ասլանյանը:     Կարինե  Սարիբեկյան  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am