Վաշինգտոնն արձանագրեց Պուտինի շռնդալից հաղթանակն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների եզրակացության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շրջանում հաքերային հարձակումներով աջակցել Դոնալդ Թրամփին՝ ազդելով արդյունքների վրա: «Մեր գնահատմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրել է հարձակումներ՝ նպատակ ունենալով միջամտել ամերիկյան ընտրություններին: Ռուսաստանի նպատակն էր՝ քայքայել հանրության հավատը ԱՄՆ-ի դեմոկրատական գործընթացների հանդեպ, զրպարտել նախկին պետքարտուղար Քլինթոնին և վնասել նրա հնարավոր նախագահությանը»,- նշված է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից հրապարակված զեկույցում: 25 էջանոց այդ փաստաթղթում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նաև վստահություն են հայտնում, որ Պուտինն ու Ռուսաստանի կառավարությունը հստակ նախապատվություն են տվել Դոնալդ Թրամփին: «Երբ Մոսկվայի համար պարզ դարձավ, որ Քլինթոնն, ամենայն հավանականությամբ, հաղթելու է ընտրություններում, Ռուսաստանն ազդեցության արշավ սկսեց՝ նպատակ ունենալով խափանել վերջինիս ապագա նախագահությունը»,- նշված է զեկույցում, որն ամերիկյան հետախուզական ծառայությունների ղեկավարները ներկայացրել էին, ինչպես գործող նախագահ Բարաք Օբամային, այնպես էլ ընտրյալ նախագահ Թրամփին: Զեկույցում նաև բացահայտված են ռուսաստանցի որոշ պաշտոնյաների անուններ, որոնք երրորդ կողմի միջոցով WikiLeaks-ին են փոխանցել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի և կուսակցության առաջնորդների համակարգիչներից կորզված նյութերը, ինչն օգտագործվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հեղինակությանը վնաս հասցնելու նպատակով: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պնդմամբ՝ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը ներառել է ոչ միայն հաքերային հարձակումներ, այլև քարոզարշավ, այդ թվում՝ կեղծ տեղեկությունների տարածում ԶԼՄ-ների և սոցցանցերի միջոցով: Զեկույցում նշված է նաև, որ ռուսական հատուկ ծառայությունների համար հասանելի են եղել ԱՄՆ-ի տարածքում գտնվող ընտրական հանձնաժողովների տվյալները: Այդուհանդերձ, նույն զեկույցի համաձայն, հաքերային հարձակումների ենթարկված նահանգային ծրագրերը քվեների հաշվարկի հետ կապ չեն ունեցել: ԱՄՆ ընտրյալ նախագահ Թրամփը ռուսական կիբերհարձակումների շուրջ բարձրացած աղմուկն անվանել է «վհուկների քաղաքական որս»: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Երկրի հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերից հետո, մինչդեռ, ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչները պնդում են, որ ռուսական միջամտությունն էապես ազդել է ընտրությունների արդյունքների վրա: «Ընտրյալ նախագահի պնդումը, թե ռուսական հաքերային գրոհը բացարձակապես չի ազդել ընտրությունների ելքի վրա, չի հաստատվում ներկայացված զեկույցով կամ առողջ բանականությամբ»,- հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը, ընդգծելով, որ ռուսական միջամտությունը խիստ նպաստավոր է եղել Թրամփի համար, միևնույն ժամանակ, մեծ վնաս է հասցրել Քլինթոնի քարոզարշավին: Նախօրեին Դոնալդ Թրամփը խոստացել է «ագրեսիվ» միջոցներ ձեռնարկել կիբերհարձակումները կանխելու համար: Նա հայտարարել է, որ իր աշխատակազմին հանձնարարել է պաշտոնավարումը ստանձնելուց հետո առաջին 90 օրվա ընթացքում մշակել ծրագիր՝ միտված հաքերային հնարավոր հարձակումներն «ագրեսիվորեն» կանխելուն: «Անվտանգության միջոցառումները, մեթոդները, գործիքներն ու մարտավարությունը չպետք է հանրային քննարկումների առարկա դառնան, դա օգտակար կլինի հենց մեզ վնասել ցանկացողների համար»,- ասել է Թրամփը, հավելելով, թե կառավարությունը, տարբեր կազմակերպությունները, ասոցիացիաներն ու բիզնեսները ևս ամենատարբեր մակարդակներում կարիք ունեն ուժեղացնել ջանքերը՝ ընդդեմ հնարավոր հաքերային հարձակումների: Անդրադառնալով նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում Թրամփին աջակցելու նպատակով իրականացված հաքերային հարձակումների վերաբերյալ զեկույցին՝ ընտրյալ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, թե Թրամփը նպատակ ունի վերջ դնել այդ ամենին: «Ընտրյալ նախագահը շատ հստակ հայտարարեց, որ մենք մտադիր ենք մեր պաշտոնավարման ամենասկզբնական իսկ շրջանում ագրեսիվ միջոցներ ձեռք առնել՝ կիբերհարձակումների դեմ պայքարելու համար և այսուհետ զերծ պահել ամերիկացի ժողովրդին՝ նման միջամտությունների վտանգից»,- ասել է Փենսը: Իսկ ահա Կրեմլը հերքում է Միացյալ Նահանգների պնդումները, թե Վլադիմիր Պուտինն է միջամտել «նահանգների ընտրություններին»: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, «ԱՄՆ հատուկ ծառայությունների մեղադրանքները, թե Պուտինն անձամբ է պատվիրել հաքերային հարձակումը, «անհիմն է՝ արված սիրողական, էմոցիոնալ մակարդակի վրա»: «Մենք խստորեն բացառում ենք Մոսկվայի կամ որևէ ռուս պաշտոնյայի միջամտություն»,- ասել է Պեսկովը: Նա նաև հավելել է, որ Մոսկվան այս պահին ոչ մի կապ չունի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի հետ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am