Վանաձորյան կրակի վրա ջուր կլցվի

Վանաձորում կրքերը նորից շիկացել են: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կառավարությանն ուղղված գրություն է պատրաստում, որով պահանջում է կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը եւ նոր ընտրություններ նշանակել: Հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո քաղաքում քաղաքական մրցակցությունը պարբերաբար սրվում է: Ինչպես հայտնի է հոկտեմբերից ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին չի հաջողվում ավագանու նիստեր հրավիրել, հաստատել  հաջորդ տարվա բյուջեն, ծրագրերը եւ այլն: Քանի որ Լուսավոր Հայաստան, Հայկական վերածնունդ եւ Բարգաված Հայաստան կուսակցության ավագանիները համատեղ բոյկոտում են նիստերը, որովհետեւ համագործակցության հուշագիր են կնքել: Թեեւ հոկտեմբերի 10-ին ավագանու հրավիրած միակ եւ անդրանիկ նիստի ժամանակ Ասլանյանը չորս ընդդիմադիր դասալիքների շնորհիվ ընտրվեց քաղաքապետ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն, իսկ երեք ընդդիմադիր ուժերը՝ 17: Ամփոփելով՝ ընտրություններից հետո գումարվել է ընդամենը ավագանու մեկ նիստ՝ հոկտեմբերի 10-ին, որի ընթացքում ընտրվել է քաղաքապետ։ «Լուսավոր Հայաստանը» Կառավարությանը ներկայացվելիք հայտարարության հիմք է համարում ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածը, որը սահմանում է՝ եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում, քաղաքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում, ավագանու լիազորությունները Կառավարության որոշմամբ կարող են կրճատվել: Սակայն Մամիկոն Ասլանյանը  մի քանի լրատվամիջոցների հայտնել է իր պաշտոնանկության անհնարինության մասին, Ասլանյանը հիմնավորել է, որ հերթական նստաշրջանի ժամանակ ավագանին նիստ արել է, նա վկայակոչել է հոկտեմբերի 10-ի նիստը, որի ժամանակ թեկնածուի ընտրություն կատարվեց: Հետեւաբար որեւէ հիմք չկա ՀՀԿ-ական քաղաքապետին պաշտոնանկ անելու: Իսկ հաջորդն նստաշրջանն էլ գումարվելու է փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին: Այսինքն եթե այդ երեք ամսվա ընթացքում՝ հերթական նստաշրջանին նիստ չգումարվի, ապա  որ միայն այդ ժամանակ Կառավարությունը կարող է ավագանու լիազորությունները կրճատել: Խորհրդարանական ընտրությունների օրն արդեն հայտնի է, դրանք տեղի կունենան ապրիլի 2-ին, այսինքն կարելի է չկասկածել, որ Մամիկոն Ասլանյանի պաշտոնանկությունն իսկապես անհնար է դառնալու: Ասլանյանն անձամբ բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ դիվիդենտներ են շահում եւ ընտրություններից հետո  նրանցից շատերը  կներկայանան նիստերին: Կարելի է չկասկածե;լ Ասլանյանի պնդումներին, որ ընտրություններից հետո վանաձորյան կրակի վրա ջուր կլցվի: Անկախ ամեն ինչից, Վանաձորում ստեղծված իրավիճակը անչափ խորհրդանշական է ու ցույց  է տալիս ՀՀԿ-ի իրական դեմքը, այն, որ տարիներ  շարունակ բռնության ու զոռբայության միջոցով տիրացել են ընտրողի քվեներին, զավթել իշխանությունը: Հիշեցնենք, որ Ասլանյանի քվեարկության ժամանակ եւս շրջանառվում էին լուրեր, թե ընդդիմադիրներին սպառնացել են: Որ իշխանության վիճակը լուրջ է, երեւում է գործընթացներից:ՀՀԿ-ն քաղաքական խաղի մեջ է ներքաշում եկեղեցու սպասավորներին: Օրերս գործող «Լոռի» հեռուստաընկերությունը  տեսանյութ է հրապարակվել, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Ս. Ծննդյան պատարագի ընթացքում դիմում է Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող  անդամներին եւ հորդորում է նրանց՝ ցուցաբերել միաբանություն եւ գնալ ավագանու նիստերին: Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մաղթել է, որ նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը: «Քանզի ձեզ վստահել են, ուրեմն այդ վստահությունը իրավունք չունի ոչ ոք մսխելու, սպառելու, մաշեցնելու»,- ասել է արքեպիսկոպոս Չուլջյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն արդեն իսկ պատասխանել է այս ելույթին՝  համարելով այն միակողմանի հորդոր: Ըստ Մարուքյանի՝ Սրբազանը կորցրել է անաչառությունը եւ օրհնել մանդատագողությունը: Մարուքյանը հայտարարել է նաեւ, որ հոգեւորականը չպետք է ներքաշվի քաղաքական գործընթացներին: Կասկածներ կան, որ իշխանությունն է ուղղոդել  սրբազանին այնպես, ինչպես հոգեւոր դասին է ուղորդում առհասարակ: Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am