Սուրիկ Խաչատրյանին պատժո՞ւմ են, թե ինքն է պատժում

Նոր տարին ազդարարվեց անհավանական լուրով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հռչակավոր Լիսկան հրաժարականի դիմում ներկայացրեց Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից։ Խաչատրյանը հրաժարականը հիմնավորեց առողջական խնդիրներով․«Պատճառը իմ առողջական վիճակն է, որ ես չեմ կարող հասցնել: Ես 6 ամիս առաջ սրտի բավականին լուրջ վիրահատություն եմ տարել: Իսկ եթե ես չեմ կարող գոնե ամիսը մի անգամ գնալ էդ կառույցի ղեկարներին հավաքեմ, քննարկենք, խոսենք, անիմաստ չի՞»,- tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ի երբեմնի կարկառուն դեմքերից մեկը։ Ընդամենը շաբաթներ առաջ նա չէր թաքցնում, որ նախապատրաստվում է ընտրական պայքարին, իսկ այսօր արդեն բոլորովին այլ բան է ասում: «Ես չեմ առաջադրվելու առաջիկա ընտրություններում: Չեմ ուզում պատգամավոր դառնամ: Շաբաթվա մեջ 5 օր գամ, ԱԺ-ում նստեմ, որ ի՞նչ: Ես խորհրդարանից եմ գնացել մարզպետի պաշտոնի: Եթե էն ժամանակ ես ինձ խորհրդարանում տեսնեի, խորհրդարանից չէի գնա»,-ասում է Խաչատրյանը՝ փորձելով ընդգծել, որ ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել։ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության վերաբերյալ բազում վարկածներ են շրջանառնում։ Առաջինի համաձայն՝ իշխանությունները որոշել են սրբագրումներ կատարել և չեն շրջանցել նաև Սուրիկ Խաչատրյանին։ Բանն այն է, որ մարզպետի պաշտոնից ազատելուց հետո Սուրիկ Խաչատրյանը հօդս էր ցնդեցրել իշխանությունների՝ բարեփոխումների մասին թմբկահարությունները։ Այդ պաշտոնանկությունից հետո Սուրիկ Խաչատրյանն անձամբ հայտարարեց, որ դեռ վերադառնալու է ու ակտիվ մասնակցություն է ունենալու ընտրական գործընթացներին, իսկ վերջերս էլ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Խաչատրյանը թեկնածություն է առաջադրլեու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Ուշագրավ է, որ վերադարձի մասին հայտարարությունը Սուրիկ Խաչատրյանն արել է ոչ վաղ անցյալում՝ հոկտեմբերի 27-ին, երբ քաղաքական էլիտան, այդ թվում նախկին մարզպետն այցելել էին Եռաբլուր։ Այսինքն, այդ ժամանակ Լիսկան արդեն վիրահատության էր ենթարկվել ու առողջական խնդիրներ ուներ։ Թե ինչու է որոշել հիմա հրաժարական ներկայացնել,ինչպես ինքն է հայտարարում, դժվար է ասել։ Թեպետ կան նաեւ լուրեր, համաձայն որոնց՝ Սուրիկ Խաչատրյանն իսկապես ինքնակամ է հրաժարականի դիմում ներկայացրել։ Նա նեղ միջավայրում սրտնեղել է իշխանության՝ իր նկատմամբ «անարդարացի» որոշումից՝ ասելով, թե ինչի՞ մենակ ինքն էր կրիմինալ մարզպետը, որից ազատվեցին։ Նա որոշել է «կոնտր» քայլ անել հարազատ կուսակցության հանդեպ ու հրաժարականի դիմում է գրել։ Ինչպես բոլոր ընտրություններն են ցույց տվել, ՀՀԿ-ն Սյունիքում ամենաբարձր թվով ձայներն է հավաքել, իսկ այդ արդյունքները վերագրվել են Սուրիկ Խաչատրյանին, որը ավանդական մեթոդներով, ահաբեկելով տիրացել է սյունեցիների մեծամասնության քվեներին։ Ըստ երեւույթին նա որոշել է իր կշիռը բարձրացնել, այսկերպ հասկացնել, թե ընտրություններին «ձեռքերը լվանալու է»՝ փաստի առաջ կանգնացնելով ՀՀԿ-ին։ Սակայն հարցազրույցում վստահեցրել է, որ աշխատելու է հարազատ կուսակցության համար, որքան առողջականը թույլ տա։ Հիշեցնենք, որ երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ իր բարձրացրած կադրային փոփոխությունների ալիքը չշրջանցեց նաեւ Սուրիկ Խաչատրյանին։ Տեղեկություններ տարածվեցին, թե Կարեն Կարապետյանը նպատակադրվել է ձերբազատվել բոլոր տխրահռչակ պաշտոնյաներից։ Սակայն, մինչ պաշտոնանկությունը Սուրիկ Խաչատրյանը գրեթե կասկած չուներ, որ ինքը մնալու է իր պաշտոնում, նա այդ մասին հայտարարեց անգամ ՀՀԿ խորհրդի նիստերից մեկի ժամանակ, սակայն կյանքը ցույց տվեց, որ իշխանության շահը մեծ «զոհեր» է պահանջում։ Հավանաբար Խաչատրյանն էլ իր հերթին փորձում է վերագտնել դիրքերը ու իշխանություններին մղել իրեն խնդրագիր ներկայացնելու գործին։ Խնդիրն այն է, որ գործող մարզպետ Վահե Հակոբյանը, որը Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնն է այժմ զբաղեցնում, վստահեցրել է,որ կկարողանա մարզում հավաքել ՀՀԿ-ի համար անհրաժեշտ  ձայները: Սակայն քաղաքական որոշ չրջանականեր,հատկապես  Սուրիկ Խաչատրյանը  և իր մտերիմները որոշ շրջանակներում  վստահեցնում են,որ  Վահե Հակոբյանը   ձախողելու է խորհրդարանական ընտրությունները։ Ի դեպ,լուրեր են պտտվում այն մասին,որ Սուրիկ Խաչատրյանին ոչ միայն մազպետի ,այլև ՀՀԿ տարածքային ղեկավարի պաշտոնից ղեկավարի պաշտոնից ազատելու  հարցը բազմիցս պնդել է վարչապետ Կարեն Կարապետյանը ,հիմնավորելով որ տպավորություն  չստեղծվի որ իր  գործողությունները  իմիտացիա են և ժամանակավոր: Անի Սահակյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am