Ամբողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում:
Նրա կարծիքով` այդ թիվն ընթացիկ տարում կշարունակի ավելանալ։
ԻՊ-ն ամենահարուստ խմբավորումն է աշխարհում, որոշ տվյալներով՝ 2015-ին գրոհայինները մոտ 400-500 մլն դոլար են ստացել միայն նավթի և նավթամթերքների վաճառքից։
Բացի այդ, ահաբեկիչները հարկեր են ստացել գրավված տարածքների ձեռնարկությունների աշխատակիցներից ու ֆերմերներից։ Իսլամիստները զբաղվում են նաև անշարժ գույքի առգրավմամբ ու վերավաճառքով:
Բան Կի Մունը նշում է սպառնալիքի «աննախադեպ մակարդակ», քանի որ ԻՊ-ն ունակ է արագ հարմարվել փոփոխվող իրավիճակին։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը