Հետտոնական սթրես իշխանությունում

ԿԸՀ-ն հաստատել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարնական  ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է ավելի քան 117 նախապատրաստական և կազմակերպչական միջացառումներ: Փաստաթուղթը, որ հրապարակել է ԿԸՀ-ն, բավական ծավալուն  է, միաժամանակ փնթի և տեղ-տեղ ոչ ընթեռնելի: Այդ առումով ԿԸՀ տեղեկատվությունը  նման է մեր ընտրական  խառն ու խուճուճ գործընթացին: Ինչևէ՝ փաստաթղթից հայտնի է դառնում, որ կուսակցությունների և դաշինքների ներկայացրած ընտրական ցուցակներ գրանցումը կատարվում է քվերարկության օրվանից ոչ շուտ քան 45 և ոչ ուշ քան 35 օր առաջ: Սա նշանակում է, որ կուսակցության ցուցակների ներկայացումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով սկսվելու է փետրվարի 16-ից և ավարտվելու է փետրվարի 26-ին: Նախընտրական քարոզարշավը սկսվելու է ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը, ավարտվում է քվեարկության օրվանից 1 օր առաջ: Այսինքն՝ քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ին և ավարտվելու ընտրություններից մեկ օր առաջ՝ մարտի 31-ին`  ժամը 24:00-ին: Առաջիկա մեկ ամիսը քաղաքական խմորումների ամենապատասխանատու և բարդ շրջանն է, քանի որ այս ընթացքում ճշգրտվելու են կուսակցական ցուցակները և քաղաքական ուժերի ռեյտինգային թեկնածուները: Թեպետ նոր սահմանադրությամբ ամրագրված է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, սակայն կուսակցություններն ունեն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու իրավունք: ՀՀ տարածքը  բաժանվում է 13 ընտրական տարածքների` յուրաքանչյուր մարզ ներկայացնում է մեկ տարածք, իսկ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը դիտարկվում են համատեղ մեկ տարածք, Երևան քաղաքը բաժանվում է 4 տարածքների։ Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար։ Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում  իրավունք ունի առաջարկել առնվազն 5 թեկնածու` 10.000 ընտրողի հաշվարկով մեկ  թեկնածու։ Օրենքի այս դրույթը լուրջ աժիոտաժ է առաջացրել հատկապես իշխանական ճամբարում: Բոլորը հասկանում են, որ ռեյտինգային  ընտրակարգով մի քանի թեկնածուների առաջադրման պարագայում, իշխանության մի շարք թեկնածուներ ստիպված են լինելու մրցակցել ոչ միայն հակառակորդ քաղաքական ուժերի կողմից առաջադրված  թեկնածուների, այլ նաև յուրայինների հետ: Հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը, քանի որ որևէ մեկին մինչև վերջին պահը պարզ չի լինելու, թե իրականում ով  է ստանալու ՀՀԿ առաջնորդի «դաբրոն»: Ընդ որում ստեղծվել  է մի վիճակ, երբ ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև մյուս քաղաքական ուժերի ռեյտինագյաին թեկնածուները ևս իրենց ապագայի հետ կապված հարցերը ճշգրտում են Սերժ Սարգսյանի հետ: Առաջիկա մեկ ամիսը իշխանական գործիչների համար իսկական հետտոնական սթրես է. ամենացանկալի տարբերակը բոլորի համար կուսակցական հիմնական ցուցակում ընդգրկվելն է, բայց այստեղ, ինչպես հայտնի է, տեղերը  սահմանափակ են: Սերժ Սարգսյանը թերևս միակն է, ով տեղյակ է՝ ովքեր են ընդգրկվելու իշխանության հիմնական  ցուցակներում: Իսկ նա էլ վերցրել ու գնացել է արձակուրդ: Մինչ նրա վերադարձը և ցուցակների վերջնական կազմումը, իշխանավորները <<գիր ու ղուշ>> են անում՝ իրենց ճակատագրի մութ կետերը գուշակելու հույսով:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am