Բատկայի խրատը նաև Սերժ Սարգսյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել հերթական սենսացիոն հայտարարությամբ: Նա ոչ ավել, ոչ պակաս ասել է, թե որևէ մեկին թուլ չի տա նվաստացնել իր ժողովրդին ու պետությունը: «Մենք որևէ մեկին չենք զիջի այս հողն ու պետությունը, մեզ պետք է հարգել ու պատվել այնպես, ինչպես մենք ենք մեր հարևաններին ու մյուս պետություններին վերաբերվում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ առանց մանրամասնելու: Ավելի վաղ՝ տարեմուտի իր ուղերձում, Լուկաշենկոն նշել էր, թե «ինքնիշխան ու անկախ Բելառուսը գերի է դարձել ավանդական դաշնակից երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակին»: Լուկաշենկոն, իհարկե, իր հախուռն խառնվածքով միշտ է առանձնացել, սակայն չի կարելի ասել, որ նրա հայտարարություններն անլուրջ են: Բնավ, Լուկաշենկոն ժամանակ առ ժամանակ, կարծես, ջրի երես է հանում այն արատները, որ Ռուսաստան պետությունը վարում է իր քաղաքականությամբ` դաշնակից, ռազմավարական գործընկերների հետ: Իհարկե, Լուկաշենկոն չի կոնկրետացրել, թե ում է հասցեագրված իր հայտարարությունը, բայց դրա կարիքը չկա, որովհետև բոլորն էլ հասկանում են, թե ում է ուղղված: Նա ոչ մեկ անգամ է հասկացնել տվել, որ որևէ մեկին չի զիջի Բելառուս պետությունը, որ այդ երկրին ու այդ երկրի քաղաքացիներին պետք է հարգի Ռուսաստանը: Լուկաշենկոն մի քանի անգամ բացել է փակագծերը, խոսել է Ռուսաստանի այն տնտեսական պատժիչ գործողությունների մասին, որը Մոսկվան կիրառում է ԵԱՏՄ-ի շրջանակներում` գործընկեր պետությունների հանդեպ: Բատկան ավելի կոնկրետ է եղել, հայտարարելով` ինքնիշխան ու անկախ Բելառուսը գերի է դարձել ավանդական դաշնակից երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով: Ի դեպ, օրեր առաջ մեկ այլ ուշագրավ հայտարարություն արվեց Բելառուսից: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային օրենսգիրքը, այլ միայն հավանություն է տվել նախագծին, այս մասին հայտնեց Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը: Նկատենք, որ Բելառուսը չմասնակցեց դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին, որտեղ ստորագրվեց Մաքսային օրենսգիրքը: Այնուհետև, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հրամանով հավանություն է տվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին՝ որպես բանակցությունների համար հիմք և լիազորել է երկրի Պետական մաքսային կոմիտեին այդ ուղղությամբ բանակցություններ վարել: «Մի շարք ԶԼՄ-ներ այնքան էլ ճիշտ չեն մատուցել այս նորությունը: Ստորագրվել է ոչ թե մաքսային օրենսգիրքը, այլ բանակցություններ վարելու հրամանը»,- պարզաբանել է Միրոնչիկը: Նա հավելել է, որ պայմանագրի նախագծի վերաբերյալ բոլոր սկզբունքային հարցերը, որպես կանոն, համաձայնեցվում են նախապես, բայց մինչև ստորագրելը դրանում կարող են փոփոխություններ մտցվել: Ահա, Բատկան հերթական անգամ իր ձայնն է բարձրացնում: Նա երբեմն կոշտ է, երբեմն մեղմ, երբեմն նույնիսկ շռայլում է գովեստի խոսքեր` Ռուսաստանի հասցեին, բայց մի բան միանշանակ է, որ այդ երկրի ղեկավարը թույլ չի տալիս, որ իր պետության հետ Ռուսաստանը վարվի այնպես, ինչպես Պուտինին է ձեռնտու: Իսկ մե՞նք... Եղե՞լ է մեկ դեպք, երբ Հայաստանի իշխանությունը, իշխող կուսակցությունը, իշխանական վերնախավը, ողջ քաղաքական համակարգը միահամուռ Հայաստանի համար վճռորոշ որևէ հարցում ընդդիմանա` պահանջելով հաշվի նստել Հայաստանի ու նրա քաղաքացիների շահերի հետո... Չի՛ եղել: Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am