Ինչ անակնկալ սպասել ԼՂ հարցում` ՌԴ-ից եւ Թուրքիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել երկրի անվտանգության ապահովման հարցի վերաբերյալ։ Նա հասկացնել է տվել, որ երկրի անվտանգության հարցերը լուծվում են ինչպես նրա ներսում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս։ Էրդողանը նման վայրերի թվում նշել է նաև Նախիջևանը. «Մենք պետք է Թուրքիայի հանդեպ սպառնալիքները ոչնչացնենք բնօրրանում։ Ոչ մի րոպե չպետք է մոռանալ, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեփ, Հաթայ, Կարս կամ Արտվին նահանգներում, այլ՝ սիրիական Հալեպում ու Իդլիբում, Կիպրոսում, Նախիջևանում, Բաթումում, Բալկաններում։ Այն ուժերը, որոնք բացեիբաց չեն կարող մարտահրավեր նետել Թուրքիային, փորձում են գործել ընդհատակից։ Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ավելի վաղ, առանց քաշվելու, Թուրքիային մեղադրում էին ԴԱԻՇ-ի դեմ պայքարելուց հրաժարվելու մեջ, այսօր Անկարայից պահանջում են դադարեցնել հակաահաբեկչական գործողությունները տարածաշրջանում։ Նրանք մեզ խորհուրդ են տալիս զորքերը չմտցնել Սիրիայի տարածքի խորքերը՝ 20 կիլոմետրից ավելի։ Սակայն ով էլ ինչ ասի, մենք շարունակելու ենք մեր ուղին»։ Հավելենք, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը կարծում է, որ ԱՄՆ-ը նոր նախագահի օրոք ավելի լուրջ կվերաբերվի Թուրքիայի տարածաշրջանային առանձնահատկություններին: Վերջինս հայտարարել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծ ուշադրություն կցուցաբերի Թուրքիայի տարածաշրջանային առանձնահատկություններին: Թե ինչ դիրքորոշում ունի Անկարան` ԼՂ հարցում, հայտնի է: Ադրբեջանի հետ միասին` նրանք միջազգային հանրությանը պարբերաբար շանտաժի են ենթարկում` հիշեցնելով Բաքվի համար «բարենպաստ» լուծման անհրաժեշտությունը: Բանն այն է, որ թեև Թուրքիան այսօր մխրճված է բազմաթիվ խնդիրների մեջ, ԼՂ հարցը չպետք է անտեսել: Որ Թուրքիան Ռուսաստանից ակնկալիքներ ունի ԼՂ հարցում, նույնպես գաղտնիք է: Այսօր, երբ աշխարհաքաղաքական անորոշություն է` ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության, Ռուսաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Թուրքիա, սիրիական ճգնաժամի խնդրում ներգրված բոլոր խաղացողների միջև, ԼՂ հակամարտության ստատուս-քվոն կարող է փոփոխվել` Թուրքիա-ԱՄՆ անորոշության, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ջերմացման ֆոնին: Հարավային Կովկասում ազդեցության ամրացման ու պահպանման տեսանկյունից, չի կարելի բացառել, որ մի օր Մոսկվան ու Անկարան, առանց Վաշինգտոնի համաձայնության որոշեն փոխել Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված առանց այն էլ փակուղային իրավիճակը: Բնականաբար` ոչ ի նպաստ հայկական կողմի: Թամար Բագրատունի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am