Իրանը մտադիր է նավթը վաճառել ոչ թե ԱՄՆ դոլարով, այլ եվրոյով: Ինչպես նաեւ՝ Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է հետ պահանջել իր՝ նախկինում սառեցված բանկային հաշիվները հենց եվրոյով:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Իրանը նավթի մատակարարման վերաբերյալ նոր կնքվող պայմանագրերի դիմաց նախատեսվում է եվրոյով հաշիվներ ներկայացնել: Մասնավորապես՝ Իրանի ազգային նավթային ընկերությունում գործակալության ունեցած աղբյուրը հայտնել է, որ իրանական կողմը համապատասխան պայմանավորվածություններ ունի ֆրանսիական Total, իսպանական Cepsa եւ ռուսական Litasco (ЛУКОЙЛ) ընկերությունների հետ:
Մանրամասնվում է, որ իրանական կողմը պահանջելու է նավթի համար վճարել եվրոյով՝ համապատասխան այդ պահին եվրո-դոլար փոխարժեքի:
Նաեւ՝ Իրանն իր գործընեկերներին հայտնել է, որ տարբեր երկրների բանկերում ունեցած իր դրամական միջոցների տոկոսները ցանկանում է ստանալ ոչ թե դոլարով, այլ եվրապական արժույթով:
Այսպիսով՝ Իսլամական Հանրապետությունը ջանում է նվազեցնել իր կախվածությունը ամերիկյան դոլարից:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը