Երբ Ծառուկյանը կասի իր «мужское слово»

Հիանալ կարելի է խորհրդարանի սակավաթիվ կանանցից մեկի բացառիկ ընդունակություններով: Խոսքը պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մասին է: Նա ՎՍԴՀԿ ատենապետն է, պատգամավոր է դարձել ՀԱԿ-ի շնորհիվ,համանուն դաշինքի ցուցակով, բայց տեւական ժամանակ է երկրպագում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, դա հերիք չէ, կամուրջներն էլ չի այրում ՀԱԿ-ի հետ: Տիկին Լյուդմիլան էլի հիշեցրել է այս մասին: <<Նախ՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը խիստ անհրաժեշտ եմ համարում և չեմ բացառում, որ հենց նրա շուրջ կարող է ձևավորվել մեծ բևեռ: Կարծում եմ՝ մի քանի դաշինքներ հետագայում կմիանան Ծառուկյանի դաշինքին: Ինքս սպասում եմ Ծառուկյանի հայտարարությանը, որպեսզի ինձ համար հստակ լինի, թե ընդհանրապես ինչ է հնարավոր ձևավորել դաշտում>>,- Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է նա: : Տեսնես ինչո՞ւ է խիստ անհրաժեշտ Ծառուկյանի վերադարձը եւ ում համար, չլինի՞ խոսքը այն մարդկանց մասին է, որոնք Լյուդմիլա Սարգսյանի պես ճամբարից ճամբար են ցատկոտում, ժամանակների հետ փոխվում է նաեւ նրանց երկրպագության օբյեկտները, եթե տարիներ առաջ տիկին Լյուդմիլայի կուռքը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ապա հիմա անառարկելիորեն Գագիկ Ծառուկյանն է: Թեպետ հանուն արդարության տիկինը փոքրիշատե վերանայել է երկրպագության արարողությունը եւ հիմա ավելի զուսպ է իր որակումներում, բայց ակնհայտ է, որ նրա մոտ սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Օրինակ, թե ում հետ ու ինչ սկզբունքով ինքը կհամագործակցի նա անեղծ պատասխան է տալիս՝ գրողի ծոցն ուղարկելով գաղափարական ու նման թիթիզ բաները. <<Նախևառաջ վստահության սկզբունքով, որքանով եմ վստահում և որքանով եմ համարում ազնիվ նրանց ծրագրերը և նպատակները: Գիտեք, հռետորաբանությամբ կարելի է շատ բան ասել, բայց հիմքում չունենալ ոչ մի ազնիվ նպատակ: Ես գերադասում եմ բանակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք միգուցե շատ չեն ասում, բայց հիմքում նպատակն ազնիվ է, և նախընտրական շրջանում միավորվելով՝ փորձում են երկրում արմատական փոփոխությունների հիմք դնել, դառնալ մեկ բռունցք և ունենալ մեծամասնություն Ազգային ժողովում>>: Հիշենք, որ ավելի վաղ տիկին Լյուդան կաշվից դուրս էր գալիս ապացուցելու, որ Ծառուկյանն ընդդիմադիր է, նա իր քայլերով ցույց է տվել, որ պատրաստ է ընդդիմադիր բևեռը գլխավորելու, տեսնե՞ս շարունակում է նույն կարծիքին մնալ, թե՞ նրան հասկացրել են իր հայտարարության զավեշտը ու հիմա Լյուդմիլա Սարգսյանը վերացական բեւեռի մասին է խոսում, որը ԱԺ-ում մեծամասնություն է ունենալու: Տիկինը նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության կամուրջները չի այրում: Տեսնես ի՞նչ նկատի ունի Լյուդմիլա Սարգսյանը, երբ խոսում է կամուրջների մասին, տեսնես այդ ի՞նչ իրավունքով է պատրաստվում այրել կամ չայրել մի բան,որ գոյություն չունի: Ժամանակին տիկին Սարգսյանը հայտնվեց ՀԱԿ ցուցակում ու առաջին նախագահի շնորհիվ մտավ խորհրդարան, մինչ այդ նրա մասին քչերն էին լսել, առավել եւս նրա կուսակցության: Հետեւաբար շատ ավելի ազնիվ կլիներ, որ տիկինն այսօր ազնվորեն մանդատ մուրար որեւէ կուսակցությունից, կամ լիդերից, այլ ոչ թե լուրջ-լուրջ դեմքով վերլուծություններ անել քաղաքական վերադասավորումների ու նման բաների մասին: Սա  ցույց է տալիս, որ քաղաքական բարքերն անկում են ապրել մինչև անհնարինություն, սա արդեն լուրջ ողբերգություն է, քանի որ այս մարդիկ պատրաստվում են քաղաքականություն կերտել, պառլամենտական համակարգի դերակատարներ դառնալ ու ստանձնել մի ողջ երկրի ու ժողովրդի խնդիրների կարգավորման առաջամարտիկներ: Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am