Աստված տվողին է տալիս

Նախագահ Սերժ Սարգսյանը անցած տարեվերջին հրամանագրեր է ստորագրել մի ամբողջ շարք քաղաքական գործիչների մեդալներով պարգեւատրելու մասին։ Պարգեւատրվողների ցանկին ծանոթանալուց հետո առաջին տպավորությունն այն է, որ մեր նախագահը լավ տրամադրությամբ է պարգեւները շնորհել: Նոր տարուն ով մի քանի բաժակ չի խմում, ամանորյա բանկետներ են, ընդունելության խնջույքներ, Սերժ Սարգսյանն էլ հավանաբար բարձր տրամադրության տակ ընտրել է ազգի նվիրյալներին, հայրենիքին ծառայություն մատուցածներին: Այս անգամ պառլամենտականներին է բաժին հասել մեդալների մեծ մասը, բնականաբար, մաեստրո Գալուստ Սահակյանի գլխավորությամբ. «Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով» կարդում ենք հրամանագրում: Մեծն Գրիգորիչը կլոր տարին բարձր տրամադրություն է ապահովում հայ ժողովրդի համար՝ իր բլթոցներով ու անհասկանալի, անկապ, իմաստազուրկ շեդեւերներով, որոնք անեկդոտներ ու թեւավոր խոսքեր դարձած զվարճացնում են հայությանն ու հատկապես ֆեյսբուքահայությանը: Երեւի այդ ամենը կոչվում է հայրենիքին ծառայություն, բնականաբար, ըստ արժանվույն՝ 1-ին կարգի մեդալով էլ պետք է պարգեվատրվեր մաեստրոն: Փոխարենը ավելի ցածր ծառայություններ է համարվում օրենսդիր տքնաջան աշխատանքը, որն անում է ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը, նրան բաժին է հասել 2-րդ աստիճանի մեդալը:Նույն մեդալն են կախ տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դոշից, ով ողջ տարին ահռելի աշխատանք է կատարում ու զբաղված է պատգամավորներին նիստերին բերման ենթարկելու գործով: Գագիկ Մինասյանը նույնպես 2-րդ կարգում է, նա եւս ծանր աշխատանք է մատուցում հայրենիքին, նրա վրա է դրված տնտեսական օրենքների ու օրինագծերի ծածկադմփոցի հարցը: Մինասյանը խոսում-խոսում է,բայց կամ ոչինչ չի ասում, կամ էլ ամենավիճահարույց նախագիծը ներկայացնում է գեղեցիկ փաթեթավորմամբ: ՀՀԿ-ի հարձակվողներից մի քանիսին էլ բաժին է հասել երախտագիտության մեդալը, Սուքիաս Ավետիսյանին, Գագիկ Մելիքյանին, որոնց գիշեր ու զոր մամուլի մի ակումբից մյուսն են ուղարկում ու դեմ տալիս քաղաքական մրցակիցներին, նրանք էլ ամեն գնով բարձր են պահում կուսակցության պատիվը՝ հաճախ անզույշ մի խոսքի համար դառնալով քննադատության թիրախ, արժանացել են նախագահի երախտիքին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրի ղեկավարը չի անտեսել նաեւ դաշնակցական գործընկերներին,Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն են պարգեւատրվել՝2-րդ աստիճանով: Դավիթ Լոքյանի ծառայությունները, հիրավի անգնահատելի են, սակայն վիճելի է՝ հայրենիքի՞ն, թե <<վերեւներին>> , ավագ եւ ու կրտսեր Լոքյանները վերջին տարիներին հետեւողականորեն ծաղկացնում են սեփական բիզնեսները՝ սրճարաններ, հյուրանոցներ եւ այլն ու դարձել են բարձրագույն իշխանավորնեի սիրելին: Ուշագրավ է, որ այս պաշտոնը Դավիթ Լոքյանի չորրորդ պետական պաշտոնն է. Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար դառնալուց առաջ հասցրել է լինել Լոռու մարզպետի տեղակալ, քաղաքաշինության նախարար, գյուղատնտեսության նախարար: Լոքյանի ոչ մի պաշտոն կապ չունի նրա մասնագիտության հետ. Նա կենսաբան-քիմիկոս է, բայց ամեն անգամ մատուցած ծառայությունների շնորհիվ կարողացել է պաշտոն ձեռք գցել: Արժանավորներ էլ կան պարգեւատրվողների շարքրերում՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պպողոսյանին նույնպես 2-րդ աստիճանի մեդալով է նախագահը պարգեւատրել: Տիկին Պպողոսյանը, անշուշտ, անգնահատելի ծառայություն է մատուցել հայրենիքին՝ հեռաալով նախարարի պաշտոնից: Սրտանց շնորհավորում ենք նաև բոլոր արժանավորներին, որոնց անուններն այստեղ չտվեցինք, բայց որոնք արժանի էին այդ մեդալներին և նախագահի ձեռքից էլ դրանք ընդունում են ամենայն լրջությամբ՝ ի պատասխան իրենց աշխատանքի: Իսկ նախագահն էլ երեւի առաջնորդվում՝ Աստված տվողին է տալիս: Անի Սահակյան

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am