Երբ Արցախի տարածքներ հանձնելու պնդումը հայրենիքին մատուցած ծառայություն է

2016-ի վերջին օրերին նախագահ Սերժ Սարգյանը պարգեւատրեց քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց, ուժային կառույցների պաշտոնյաների, բայց նրանց մեջ կան երկուսը, որոնց դեպքում ոչ միայն անհասկանալի է, թե ինչի համար են պարգեւատրվել, այլ այդ ամենն ապտակ է հասարակությանը: Մեկը ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանն է, նրան Սերժ Սարգսյանը պարգևատրեց «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։ Նախ ում հայտնի չէ, որ մեր երկիրն իրավական և ժողովրդավարական պետություն չէ, ու ոստիկանությունն էլ տարիներ շարունակ ոչ թե հանրային շահերն է պաշտպանում, այլ իշխանության շահը։ Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը թերեւս կարծում է, թե պետությունն ինքն է ու իր շահերի պաշտպանությունը նաեւ պետության, հասարակական կարգի պաշտպանություն է: Բայց անցնող 2016-ին այնպիսի ակնառու փորձությունների ենթարկվեց Լեւոն Երանոսյանը, որին պարգեւատրելը պարզապես ամոթ էր: Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից մոտ մեկ ամիս պաշարված մնաց ու այդ ընթացքում ոստիկանական զորքերին հրաման էր տալիս Լեւոն Երանոսյանը, ըստ այդմ՝ անխնա, անմարդկայնորեն ծեծում-ջարդում էին հայրենակիցներին, որոնք փողոց էին դուրս եկել ու աջակցում էին ապստամբ խմբին:Մենք տեսանք նաեւ Երանոսյանի ոչ տղամարդկային պահվածքը, թե ինչպես նա հրապարակավ հայհոյեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որը միացել էր ցուցարարներին եւ ամեն ինչ անում էր բախում չհրահրելու համար: Լյովա Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն էլ, որը նույն համակարգի աշխատակից է, այդ օրերի գլխավոր հերոսներից մեկն էր, անձամբ էր նռնակներ նետում հավաքված բազմության կողմը: Եթե հանրային կարծիքին ականջալուր լինեին, ապա իշխանությունը հաստատ չէր պարգևատրի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները ղեկավարած և հանրության քննադատությանն արժանացած ոստիկանին։ Ու առհասարակ, Լեւոն Երանոսյանի մասնակցությամբ աղմկահարույց պատմությունների մասին մամուլը բոլոր ժամանակներում է գրել: Ինչպես կարող է մի մարդ հասարակական կարգի պաշտպան լինել, երբ հրաման է արձակում ծեծի ենթարկել սեղանակից ընկերներին, այն էլ՝ ազատամարտիկ, երեւի թե չեք մոռացել Մանվել Եղիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի ծեծի ենթարկելու դեպքը, որի մասին Երանոսյանն անձամբ խոստովանեց : Այս մարդը նորմալ հաղորդակցվել անգամ չգիտի լրագրողների հետ, ուր մնաց հասարակական կարգ պաշտպանի: Ուստի հասկանալի է, որ իշխանությունը շարունակում է առաջնորդել իրեն հավատարիմ լինելով : Ծաղր է նաեւ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի պարգեւատրումը, այն էլ՝ Հայրենիքին մատուցած ծառայության համար» ու այն էլ՝ 1-ին աստիճանի մեդալով: Վաշխառու այս տիկնոջ եւ նրա ամուսնում մեքենայությունների մասին բոլորը գիտեն, նրանք շարունակում են անպատիժ մնալ ու մինչ օրս շարունակվում են նաեւ Նորաշենի խաբված բնակարանատրերի բողոքի ցույցերը: Գուցե հայրենիքին ծառայություն է համարվում ԵԽԽՎ-ում Նաղդալյանի գլխավորած պատվիրակության ձախողման արդյունքում ընդունված հակահայ բանաձեւե՞րը:Կամ ասենք նրա աղմկահարույց հայտարարությունը Արցախի տարածքների մասին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տիկին Նաղդալյանը այն բացառիկ համարձակներից էր, որ բարձրաձայնեց տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին: «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերային զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է», մասնավորապես նշել էր Նաղդալյանը: Եթե Աղդամը մեր հայրենիքը չէ, ապա տարածքներ հանձնելու պնդումն էլ հայրենիքին մատուցած ծառայություն է: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am