Ստամբուլը` արյան քաղաք. մարտահրավեր Էրդողանին

Ստամբուլում Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, հանրահայտ Reina գիշերային ակումբի վրա զինված հարձակում իրականացվեց, որի հետևանքով զոհվեցին 39, վիրավորվեցին շուրջ 69 մարդ: Զոհվածների թվում էին 16 օտարերկրացիներ: Հարձակումն իրագործել էր Սանտա-Կլաուսի շորերով մեկը: Ականատեսները նշում էին, որ հարձակվողները եղել են երկուսը, կամ երեքը: Սկզբնական հաղորդագրություններում հաղորդվում էր ահաբեկչին վնասազերծելու մասին, ավելի ուշ, սակայն, ոստիկանները հայտնեցին, որ նա փախուստի մեջ է: Ստացվեցին տեղեկություններ, որ գրոհն իրականացրել են ղրղըզ ջիհադականները, սակայն, հետագայում դա էլ հերքվեց: Ապա` հաղորդվեց, թե իրավապահները պարզել են գրոհայինների ինքնությունը, բայց ավելի ստույգ տվյալներ չեն հրապարակվում: Գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Reina ակումբը, որի վրա տեղի էր ունեցել զինված հարձակումը, գտնվում է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում, Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնում, հարձակման ժամանակ այնտեղ գտնվել է 600-700 մարդ: Նրանցից մի քանիսը խուճապի մեջ` նետվել էին Բոսֆոր՝ փորձելով փրկվել հարձակումից: Հարձակումն իրականացվեց այն պայմաններում, երբ Նոր տարվա գիշերը Ստամբուլում կարգուկանոնի հսկման համար աշխատում էր 17 հազար ոստիկան: Այսինքն, Ստամբուլն արդեն դարձել է աշխարհի վտանգավոր քաղաքներից մեկը զբոսաշրջիկների համար, և ոչ միայն զբոսաշրջիկների: Էրդողանը կանգնած է լուրջ մարտահրավերի առջև, դա փաստ է: Քրդերի, սիրիական խնդիրների պատճառով, Էրդողանը, կարծես, պատժի է արժանանում: Գումարած` հուլիսին ռազմական հեղաշրջումից հետո տասնյակ հազարավոր, նույնիսկ հարյուր հազարավոր ձերբակալությունները Թուրքիայում: Այդ ամենն ինչպե՞ս էր Էրդողանը «մարսելու», կամ «մարսելու՞» է արդյոք... Երեկ երեկոյան կրկին նոր ահաբեկչություն իրականացվեց: Անհայտ անձինք զինված հարձակում էին գործել Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող ճաշարաններից մեկի վրա։ Նրանք ճաշարանի մոտ հայտնվել են ավտոմեքենայով և սկսել են կրակել։ Դրա հետևանքով վիրավորվել էր ճաշարանի տերն ու պատահական անցորդ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին «Բեշիքթաշ»-«Բուրսասփոր» հանդիպումից հետո երկու առանձին պայթյուն գրանցվեց մարզադաշտի մոտ և Մաչքա այգում։ Թիրախում էին ոստիկանության հատուկջոկատայինները։ Հարձակման հետևանքով զոհվեց 40-ից ավելի մարդ, վիրավորվեց ավելի քան 150-ը։ Դեկտեմբերի 20-ին հիվանդանոցում մահացել էր վիրավոր ոստիկան Ուֆուք Բոզգեյիքը: Այսօր հայտնի է, որ այս ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 46-ի: Երեկ Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց հունվարի 19-ից ևս 3 ամսով արտակարգ դրության ռեժիմի երկարացմանը։ Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել է 2016թ. հուլիսի 21-ին՝ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Ռեժիմը սահմանվեց 3 ամսով և երկարացվեց հոկտեմբերին։ Այսինքն, Թուրքիան հունվարի 19-ից ևս 3 ամսով արտակարգ դրության ռեժիմի երկարացման արդյունքում 9 ամսի արտակարգ դրության պայմաններում է գտնվում: Երեկ ուշագրավ տեղեկություն ի հայտ եկավ: Թուրքիայի Իզմիր նահանգում Ստամբուլի ահաբեկչության գործով 40 ձերբակալվածների թվում կան ռուսներ, որոնք ծնունդով Միջին Ասիայից և Դաղստանից են, հաղորդում է Hurriyet թերթը: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իզմիրում 27 մարդ է ձերբակալվել Ստամբուլի ահաբեկչությանը ներգրավված լինելու կասկածանքով: Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածների մեծ մասը ծնունդով Դաղստանից և Միջին Ասիայի երկրներից են՝ 9 տղամարդ իրենց ընտանիքների հետ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակում գործած անձը, հնարավոր է, ույգուր է: Haberturk-ի տվյալներով՝ նա Թուրքիա է ժամանել ընտանիքի հետ կեղծ փաստաթղթերով: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իշխանությունները պարզել են 39 մարդու կյանք խլած հանցագործի ինքնությունը, սակայն չի հստակեցրել նրա անունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում ահաբեկչությունների նպատակն է պառակտել թուրքերին. «Հարձակումների նպատակն է բաժանել թուրքերին միմյանցից, ուժեղացնել պառակտումը հասարակության մեջ, սակայն հանրությունն այդ խայծը կուլ չի տա: Թուրքիան երբեք չի հանձնվի ահաբեկիչներին: Ասել, թե Թուրքիան հանձնվել է, նշանակում է՝ անցնել ահաբեկիչների կողմն ու անդամագրվել ահաբեկչական կազմակերպությանը», ասել է Էրդողանը: Նա հավելել է` «չնայած 2017թ. տխուր մեկնարկին, Թուրքիան շարունակելու է առաջ շարժվել ընտրած ճանապարհով»: Էրդողանը հավաստիացրել է նաև, որ ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում մարդկանց իրավունքներն ու ապրելաոճը չեն սահմանափակվի. «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Թուրքիայում ոչ մեկի կյանքը վտանգված չէ, մենք դա թույլ չենք տա, մեր իշխանության 14 տարիների ընթացքում մենք այդպիսի առիթ չենք տվել, հակառակը պնդողները թող կոնկրետ օրինակներ բերեն»: ԱՄՆ-ը չպետք է վտանգի տակ դնի Անկարայի հետ ռազմավարական միությունը հանուն «ահաբեկիչների», նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Թուրքիայի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը կդադրի զենք մատակարարել սիրիացի քրդերի «Ազգային պաշտպանության ջոկատներ» (YPG) կազմակերպությանը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում: «ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որպեսզի Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը հետին պլան մղվի ահաբեկչական կազմակերպության պատճառով»,-ասել է Յըլդըրըմը: Այս հայտարարությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Նա ողջունել է Թուրքիայի ջանքերը՝ միտված Ռուսաստանի հետ միասնաբար Սիրիայում հրադադար հաստատելուն և բանակցությունների վերսկսմանը նպաստելուն: Սպիտակ տան հաղորդմամբ` Օբաման նաև ցավակցություն է հայտնել Ստամբուլի գիշերային ակումբում դեկտեմբերի 31-ի ահաբեկչական «սարսափելի» հարձակման և դեկտեմբերի 17-ին Կայսերիում ոստիկանության վրա կատարված հարձակումների կապակցությամբ: Երկու առաջնորդները նշել են, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում առաջընթացի են հասել և համաձայնել են, որ «Թուրքիան ու ԱՄՆ-ը պետք է շարունակեն միասնական լինել ահաբեկչության դեմ պայքարում»: Թե ինչ արդյունքներ է արձանագրում Թուրքիան երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս իր պայքարում` առայժմ դժվար է նկատել: Ավելին` ակնհայտ է, որ Թուրքիան հենց ինքն է ահաբեկչությունների թիրախ դարձել, և այս երկիրը կանգնած է քաոսում հայտնվելու լուրջ վտանգի առաջ... Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ջերմուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին մահացել է Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ #ՀԻՄԱ․ Հրթիռներն արձակված են․ Իրանը խիստ զգուշացրել է Ալիևին․ Ռոբերտ Մարգարյան (video) Աղվան Վարդանյանը «հոգեխանգարմունքի» հասցրեց Փաշինյանին (video) Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի. Քրիստինե Վարդանյան Qatar Airways-ը չեղարկել է միայն դեպի Երևան նախորդ գիշերվա թռիչքը. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը Երևանում դպրոցականից գումարի շորթման դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվել են միջոցներ Լարված իրավիճակ Փաշինյան-Արծվիկ Մինասյան հարցուպատասխանին (video) Ես անձամբ դժգոհ չեմ Գրիգորի Մինասյանից․ Խաչատուր Սուքիասյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Փաշինյանն արձագանքեց Ալիևի հայհոյանքներին (video) «Արմ Կոնսուլը» պահանջում է պատասխանատվության ենթարկել պատգամավոր Գագիկ Մելքոնյանին Աշոտիկին փողոցում տեսե՞լ եք․ մենք բոլորս Աշոտիկ ենք․ Արա Վարդանյան (video) Թրամփը պետք է հաղթի, ես չեմ կարող 4 տարի տեսնել ու լսել Քամալային. Մասկ Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ ՀՀ նախագահը Գրիգոր Մինասյանին ազատեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am