Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծում է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները կրում են օկուպացիոն բնույթ։
Էրդողանն այդ մասին հայտարարել է Սենեգալում լրագրողների հետ զրույցում, ուր ժամանել է իր լատինամերիկյան շրջագայության ավարտից հետո։ Էրդողանը մեկնաբանել է ՌԴ ՊՆ-ի այն հայտարարությունը, թե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Թուրքիան նախապատրաստվում է ներխուժել Սիրիայի տարածք։
«Ռուսաստանը նախ պետք է պատասխան տա այն մարդկանց համար, որոնց նա սպանել է Սիրիայում։ Սիրիայում (Բաշար Ասադի) վարչակարգի հետ համագործակցությամբ սպանվածների թիվը ներկայումս հասնում է մոտ 400.000-ի։ Ռուսաստանը զբաղված է Սիրիայի ներքին օկուպացմամբ։
Տարտուսում Ռուսաստանի ծովային բազայի, Լաթաքիայում ավիաբազայի առկայությունը վկայում են Ասադի համար «գաճաճ պետություն» ստեղծելու փորձերի մասին։ Սիրիայում արդեն իսկ ավարտվել է Ասադի ժամանակը։
ԴԱԻՇ-ն ու մյուս խմբավորումներն արդեն իսկ մասնատել են Սիրիան։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա գտնվում է վտանգի մեջ։ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կիլոմետրանոց սահման, և ներկայումս վերստին երկիր է հոսում փախստականների ալիքը։
Իսկ Ռուսաստանը սահման ունի՞ Սիրիայի հետ։ Իսկ Իրա՞նը։ Նրանք ասում են, որ իրենց կանչել է Ասադը։ Սակայն, ոչ բոլոր հրավերներին է անհրաժեշտ պատասխանել, որովհետև այնտեղ (Սիրիա) կա Ասադը, որը զբաղված է պետական ահաբեկչությամբ։ Եվ նրան աջակցողները կիսում են այդ հանցանքի մեղավորությունը»,- ասել է Էրդողանը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը