« «Ինջիրլիք»-ը ՆԱՏՕ-ի բազան չէ, և բոլորը պետք է իրենց համար հստակ գիտակցեն դա։ ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները «Ինջիրլիք»-ի ավիաբազայում գտնվում են Թուրքիայի թույլտվությամբ: Թուրքիան այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի ու միջազգային դաշինքի մյուս երկրների հետ։
Եթե այդ երկխոսությունը սպառնա Թուրքիայի շահերին և բանակցություններն ավարտվեն անարդյունք, ապա Անկարան կդիտարկի հնարավոր բոլոր տարբերակները»,- Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը :
Նախարարն ընդգծել է, որ առաջին ահաբեկչությունները Թուրքիայում կատարվել են 1980-ական թվականներին, և դրանք հաճախակիացել են Պարսից ծոցի պատերազմից հետո.
«Ահաբեկչության երկրորդ ալիքը բաժին է ընկել Իրաքի օկուպացմանը հաջորդած ժամանակաշրջանին։ Ձախ հոսանքի ահաբեկիչներին միացել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչները։ Եվս մեկ գլխացավանք են դարձել Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի կողմնակիցները։
Թուրքիան 100 տարի անց վերստին հայտնվել է պատմական տուրբուլենտության գոտում։ Հստակ առաջադրանք է դրվել՝ նվազագույնի հասցնել Անկարայի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին»։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը