Երկու օրվա ուրախության ստորացումը

Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումից հետո, երբ հայկական կողմը 3 զոհ ունեցավ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այն որակեց սադրիչ, սակայն այդպես էլ չհստակեցնելով, թե ով է սադրանքի հեղինակը: Սակայն նա օգտագործեց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը, որը պաշտոնական Երևանին շատ էր ուրախացրել: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե Բորդյուժան` «ոչ թե վրիպել է, այլ կոնկրետ ազդակ է ուղարկել Ադրբեջանին»: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում Նիկոլայ Բորդյուժան մասնավորապես ասել էր. «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները գնահատում ենք սադրիչ, հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին: Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի շնորհիվ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես կակտիվանա: Սակայն, վերջին շրջանում կրակի դադարեցման պայմանավորվածության պարբերական խախտումների մասին տարածաշրջանից ստացվող տեղեկությունները, ինչպես նաև զինծառայողների մահվանը հանգեցրած՝ դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը լուրջ մտահոգություն են առաջացնում»: ՀՀԿ-ն դրական էր գնահատում Բորդյուժայի հայտարարությունը՝ ընդգծելով, որ առաջին անգամ հասցեական քննադատություն է հնչել․«Եթե նախկինում թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ համանախագահ երկրները, թե՛ միջազգային հանրությունը ղարաբաղյան կարգավորման մասին խոսելիս, ղարաբաղյան կողմի մասին խոսելիս նշում էին Լեռնային Ղարաբաղ եզրույթը, ապա հիմա հենց ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում կարող ենք ռուսերենով կարդալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ես չեմ կարծում, որ սա վրիպում է, ես կարծում եմ, որ սա հստակ ազդակ է, և առաջին անգամ ՀԱՊԿ-ի նման կառույցը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, օգտագործում է ԼՂՀ եզրույթը: Եվ սա խիստ ազդակ է՝ ուղղված Ադրբեջանին: Ես կարծում եմ, որ այս մեկնաբանությունը պետք է օրինակ ծառայի մյուս միջազգային կառույցների համար»: Պաշտոնական Բաքուն ևս արձագանքեց Բորդյուժայի հայտարարությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տված գնահատականի վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ը Բորդյուժայի մեկնաբանությունը որակել է որպես «սուբյեկտիվ» և «անընդունելի»՝ կապված նրա հետ, որ դրանում օգտագործվել է ԼՂՀ հապավումը. «Դա հակասում է կազմակերպության մասնակից երկրների պաշտոնական դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի էությանը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ ՀԱՊԿ-ի ղեկավարը որևէ հայտարարություն անելուց կամ մեկնաբանություն տալուց առաջ պետք է լավ գնահատեր ու վերլուծեր իրավիճակը»։ Մինչ պաշտոնական Երևանում տոնում էր հաղթանակը` Բորդյուժայի հայտարարությունը արժանի հակահարված որակելով` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները փոխանցվեցին Վալերի Սեմերիկովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պարտականությունները հունվարի 1-ից փոխանցվել են նրա տեղակալ Վալերի Սեմերիկովին։ Ինչպես հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը, որոշումը կայացվել է ՀԱՊԿ խորհրդի՝ դեռևս 2015-ի դեկտեմբերի 21-ի որոշման հիման վրա, որով Նիկոլայ Բորդյուժայի պարտականությունները երկարաձգել էին ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Թե որքան ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը, կառույցի պաշտոնական էջը չի հաղորդում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռ 2015-ին ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն որոշում էր կայացվել հարցը մեկ տարով հետաձգել: Անցած հոկտեմբերին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում հայտարարվեց, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կլուծվի հաջորդ՝ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովին: Այստեղ էլ, սակայն, հարցը չքննարկվեց: Իսկ վերջերս Նիկոլայ Բորդյուժան լրագրողներին ասել էր, որ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը կդիտարկվի գալիք ապրիլին կայանալիք գագաթնաժողովին։ Բորդյուժայի պարտականությունների փոխանցումը նրա տեղակալին, իհարկե, «ներքին ընթացակարգ է»: Ինչո՞ւ է Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում շարունակում մնալ չլուծված։ Շատերի կարծիքով ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանն է պատճառը, որը խոչընդոտում է Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը՝ ազդելով ՀԱՊԿ անդամ իր գործընկերների վրա: Լինենք անկեղծ, Ադրբեջանին, փաստորեն, մինչ օրս հաջողվել է իր քմահաճություններն անցկացնել ՀԱՊԿ-ում։ Իհարկե, Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը սպառվում էր դեկտեմբերի 31-ին: Բայց այս դեպքում պետք է արձանագրենք, որ պաշտոնական Երևանի համար այդքան դուրեկան եզրույթը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ընդամենն օգտագործել էր պաշտոնից հեռացող Բորդյուժան: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am