Գյուղը,գյուղացին և Ամանորը

Ամանորը, որը նաեւ հույսի, հավատի, հրաշքքի սպասման տոն է եղել, կարծես թե ամբողջությամբ վերածվում է հոգսի: Աամանորյա շենշող լույսերի մեջ ողողված Երեւանից ոչ այնքան հեռու, բայց գիշերային լուսավորությունից զրկված մայթերով գյուղերից մեկում էի, հարազատներիս էի այցելել, բայց տոնական սեղանից բացի ոչինչ տոնի մասին չէր հիշեցնում: Պարզվում է՝ Ամանորը նրանց համար առավելապես հոգս է, քան տոն.<<Տարեմուտի զանգերից մի քանի ժամ հետո, իհարկե, անբացատրելի ուրախություն ու սպասում ենք ունենում հույս, հավատ դեպի պայծառ ապագան, բայց ամենաշատը երկու օր հետո հասկանում ենք, որ նույն տխուր, հոգսաշատ իրականությունն է>>,- հարցիս պատասխանում է բարեկամներիս հյուրերից մեկը, որը կողքի գյուղից է հյուրընկալել, չի աշխատում, խաղողի այգի է մշակում, հետն էլ մի շիշ իր քաշած օղուց է բերել.<<Դու ինձանից լավ գիտես, թե խաղողագործներն ինչ օրի են, կսմ բերքը չեն ընդունում, կամ քիչ են ընդունում, կամ էլ փողը ձգձգում>>: Պարզվում է նաեւ, որ տոնական սեղանների առատությունը, ավանդական դարձած ուտեստների բազմազանությունն ապահովելու ձգտումը թույլ չի տալիս վայելել այն հեքիաթը, որն իր մեջ կրում է Նոր տարվա տոնը.<<Մրցակցություն է դարձել՝ ով ինչով էս տարի կզարմացնի հարեւաններին, բարեկամններին, սեղանը գցում են, սպասում, որ գան տեսնեն, ասեն, գյուղում ամբողջ տարին խոսելիք դառնա>> ,-այգեգործ ամուսնուն շարունակում է տիկին Նվարդը, նա իրենց գյուղապետարանի աշխատակից է, սիրում է Ամանորը ու իրեն հեռու պահում՝ինչպես ինքն ասաց ռաբիս ու քաղքենի մրցակցությունից.<<Մարդս մարդ լինի, թե չէ սեղաններով հո չի որոշվում, ինչու պիտի ուժերիցս ու հնարավորություններիցս դուրս գամ, որ կոկորդիլոս դնեմ սեղանիս>>: Նա պատմում է, որ իրենց գյուղում ինքն անձամբ շատերին գիտի, որ վարկով Նոր տարի են անում: <<Նոր տարին վերջին տարիներն դարձել է հոգս, քան այն տոնը, որը միշտ երսզում էին ու սպասում:Էն ժամանակ սեղաններին չկոտրած ընկյուզ էր, շշով մի քանի լիմոնադ, խնձոր, ով կարողանում էր գնալ Վրաստան մանդարին բերեր, դա արդեն ճոխություն էր: Բայց ուրախ էր անցնում, ամբողջ գիշեր դրսերում սալյուտ էինք վառում, ծանոթ-անծանոթի շնորհավորում, զիլինա խաղում, երգում-պարում>>,- հիշում է 60-ին մոտ պարոն Վոլոդյան.<< Իսկ այսօր ավելի շատ ցուցադրական ինչ- որ մի բան է, բանկերից վերցնում են տոկոսներով գումար, որպեսզի նշեն, հետո ամբողջ տարին ճկռելով փեորձում են մարել այդ պարտքերը: Մարդիկ մեկ ամիս առաջ սկսում են այդ պատրաստությունները: Նոր տարին վերջին տարիներում չի նշվում որպես տոն, այլ նշվում է սեղանների մրցակցություն>>:Կենացները քաղցրանում էին՝ իմանալով, որ իրենց խոսքերը տեղ են գտնելու <<ֆեյսբուքներում>>: Ընդդիմադիր սեղանակիցը բաց չթողեց իշխանություններին խայծելու առիթը.<<Մեր հաստավիզ օլիգարխներն ու պաշտոնյաները մտածում են, թե որ երկրում, ինչ էկզոտիկ պայմաններում տարին դիմավորեն, բայց երկրում 50 տոկոսից ավելին հաց չունի ուտելու, ուր մնաց նորմալ Նոր տարի անի>>: Միտինգի վերածվող տոնը փորձեց լիցքաթափել բարեկամիս հյուրընկալած ուսուցչուհին, նա դպրոցում ռուսաց լեզու է դասավանդում ու այդ ժողովրդի պես ավելի թեթեւ է վերաբերվում ոչ միայն Ամանորին, այլ առհասարակ իրերին ու երեւությենրին.<<Այսպիսի խոսք կա` ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես կանցնի ամբողջ տարին: Հենց այսպես մտածելով էլ ամեն տարի պատրաստվում ենք, սեղան գցում, ուզում, որ լավը լինի: Եկեք չբողոքենք, զատո 5 օր հայ կանայք չեն մտածում ինչ եփել, ինչ սարքել, ամեն ինչ կա, ուտում, խմում, ուրախանում ենք>>: Պարոն Վոլոդյան չընկրկեց ուսուցչուհու խոսքերից, մթնոլորտը կրկին թեժացավ.<<Ախր, առաջ տոպրակի մեջ մի հատ մանդարին, կոնֆետ ու չիր էինք գցում, տալիս էինք երեխաներին, ուրախանում էին այդ նվերներով, հիմա ո՞ր երեխային կարող ես ըտենց տալ, իսկ մի հատ նորմալ խաղալիքն էլ արժե 4000 դրամ: Հեռուստացույցով վերջերս հաղորդում էին ցույց տալիս, ասում են՝ Ամանորը հայերի համար բդացավն է, բա ամոթ չի՞>>: Սիրելի` ընթերցող, շնորհավոր Ամանոր և թող 2017-ը բոլորի համար լինի հաջողության, երջանկության տարի: Անի Սահակյան

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am