Չգիտես՝ լաս, թե՞ խնդաս

ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացել է գեներալ-գնդապետի կոչում: Հայ ազգի համար այս այս կոչումը ամանորյա էկզոտիկայի շարքից էր. ինչպես տարիներ առաջ սուպերմարկետներից մեկում կոկորդիլոսի հայտնությունն էր փոթոկել ազգի անդորրը, այնպես էլ Վովա Գասպարյանի բարձր կոչումը, որի մասին հայտնի դարձավ Ամանորից հաշվված ժամեր առաջ: Արտառոցն այն էր, որ տարվա կեսից հետեւողականորեն մամուլը չէր թուլացնում ոստիկանապետի պաշտոնանկության մասին լուրերի հոսքը՝ դրանք պայմանավորելով բազում հանգամանքներով, այնինչ ոչ միայն պաշտոնանկությունը տեղի չունեցավ, այլեւ բարձրացրեցին Ոստիկանապետի կոչումը: Անցնող տարում ոստիկանապետի հեղինակազկման գլխավոր պատճառը ՊՊԾ գնդի գրավման միջադեպն էր: Բոլորի թիրախում առաջին հերթին Վովա Գասպարյանն էր ու հարցը՝ ինչպե՞ս ստացվեց, որ մի խումբ զինված անձինք հաջողացրեցին գրավել Ոստիկանության կարեւորագույն կառույցներից մեկը, որտեղ հսկայածավալ զենք-զինամթերք է պահ տված ու պատկերացնելն արդեն սարսափելի էր, թե ինչ կլիներ այդ զինմթերքի պայթեցման պարագայում: Պատասխանը մեկն էր՝ ոստիկանության բարձիթողի վիճակն էր գրավման պատճառը, եւ այն էլ մի ոստիկանության, որը տարածաշրջանում ամենամեծաքանակն է, ամենածախսատարը ու յուրաքանչյուր տարի մեր աղքատիկ բյուջեից ահռելի հատկացում է արվում մի կառույցի, որտեղ փաստորեն անվտանգության խնդիրներով անգամ չեն զբաղված ու ոչ էլ հասարակական կարգի պահպանման, չէ՞ որ մենք տեսանք, թե ինչպես ՊՊԾ գնդի գրավման օրերին քաղաքացիական հագուստի տակ ծպտված ոստիկանները ջարդուխուրդ արեցին ոչ միայն ապստամբներին աջակցություն հայտնող ու փողոց դուրս եկած հանրությանը, երեխաներին, այլեւ անգամ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, ԶԼՄ ներկայացուցիչներին: Մինչեւ վերջերս ոստիկանության արտաբյուջե էր ուղղվում արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի տուգանքները, եւ տարիներ շարունակ ըստ մամուլի անհայտ է մնացել, թե ինչպես են այդ գումարները տնօրինվել: Պարգեւատրվեց մի կառույցի ղեկավար, որը կրկին ըստ մամուլի հրապարակումների հովանավորչություն է ցուցաբերում կրիմինալ օղակներին. այս տարիներին Հայաստան ազատ ելումուտ են արել օերնքով գողեր, սխոդկաներ կազմակերպել ու որեւէ մեկի գլխից մազ չի պակասել: Բարձրացվեց մի պետական ծառայողի կոչում, որի ղեկավարած համակարգում թեպետ հայտարարվում է աննախադեպ բարեփոխումների մասին, բայց կառույցի գործունեության արդյունքը չի երեւում, գողությունների, սպանությունների, օրը ցերեկով փոխհրաձգությունների պակաս գոնե անցնող տարում չզգացվեց: Էլ չենք խոսում բարեփոխումների իմիտացիայի մասին,որի դրսեւորումներից մեկն էլ չհիմնավորված, անվերջանալի կադրային փոփոխություններն են, ավելի ճիշտ՝ տեղափոխումները, առավոտյան համակագրում ազատումների շքերթ է տեղի ունենում, երեկոյան նույն անձինք պաշտոնի նշանակվում այլ տեղում: Եւ վերջապես, այնքան անհանդուրժողականություն, որքան այս համակարգում են տածում ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ, ու շատերը կփաստեն, որ սեփական մաշկի վրա են զգացել համակարգի ճնշումները, որեւէ այլ ոլորտում չես գտնի, ոստիկանությունը, որը քաղաքացուն պաշտպանելու բարձր կոչումով է օժտված, մի րոպեում դառնում է իր քաղաքացուն հակառակորդ: Բայց քանի որ հասարակության ու իշխանության միջեւ առաջացած անջրպետը որեւէ կերպ լցնելու փորձեր չեն արվում, այլ հակառակը շարունակվում է միմյանց նկատմամբ անհաղորդությունը, որի ապացույցը նաեւ այս կոչման արարողություններն են, ապա չգիտես լաս, թե խնդաս նման դեպքերում: Իմիջիայլոց, գաղջ մթնոլորտի մասին անընդհատ հիշատակող պաշտոնյաներին չէր խանգարի գեթ մեկ անգամ մտածել՝ հասկանալով, որ այդ մթնոլորտը ու հասարակության միջեւ անջրպետը խորանում է նման կոչումներով նաեւ: Դավիթ Մանուկյան

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am