Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հասկացնել է տվել, որ երկրի անվտանգության հարցերը լուծվում են ինչպես նրա ներսում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս։ Էրդողանը նման վայրերի թվում նշել է նաև Նախիջևանը.
«Մենք պետք է Թուրքիայի հանդեպ սպառնալիքները ոչնչացնենք բնօրրանում։ Ոչ մի րոպե չպետք է մոռանալ, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեփ, Հաթայ, Կարս կամ Արտվին նահանգներում, այլ՝ սիրիական Հալեպում ու Իդլիբում, Կիպրոսում, Նախիջևանում, Բաթումում, Բալկաններում>>,ասել է Էրդողանը և հավելել,որ այն ուժերը, որոնք բացեիբաց չեն կարող մարտահրավեր նետել Թուրքիային, փորձում են գործել ընդհատակից։ Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ավելի վաղ, առանց քաշվելու, Թուրքիային մեղադրում էին ԴԱԻՇ-ի դեմ պայքարելուց հրաժարվելու մեջ, այսօր Անկարայից պահանջում են դադարեցնել հակաահաբեկչական գործողությունները տարածաշրջանում։
<<Նրանք մեզ խորհուրդ են տալիս զորքերը չմտցնել Սիրիայի տարածքի խորքերը՝ 20 կիլոմետրից ավելի։ Սակայն ով էլ ինչ ասի, մենք շարունակելու ենք մեր ուղին»,-հավելել է Թուրքիայի նախագահը:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը