«Որ ասեմ համաձայն չեմ լինի՝ կհավատա՞ք». Ալիկ Սարգսյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին

Երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի թոշակի անցնելուց հետո այդ պաշտոնի հավանական թեկնածուներից է համարվում ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ հնարավոր է նա այդ պաշտոնը զբաղեցնի մինչեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտը: Մամուլը գրել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը Սերժ Սարգսյանը պահում է Բակո Սահակյանի համար: Նրա պաշտոնավարման ժամկետը, սակայն, ավարտվում է 2017-ին, իսկ 2016-ի փետրվարի 16-ին լրանում Է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։ Տարածված տեղեկություների իսկությունը armtimes.com-ը փորձել է պարզել Ալիկ Սարգսյանից: – Պարոն Սարգսյան, երեկվանից ձեր անունն է շրջանառվում ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար… – Տեղեկություն չունեմ, ինձ որեւիցե առաջարկ չի արվել: Չգիտեմ որտեղից է այդ տեղեկությունը տարածվել, ես չեմ հասկանում: – Հնարավոր չե՞ք համարում, որպեսզի դառնաք ԱԱԾ պետ: – Էդպիսի խոսակցություն եթե չկա, ես ո՞նց ասեմ: Ասեմ ուզում եմ կամ չեմ ուզում՝ էդ էլ անիմաստ բան է, իմաստը ո՞րն է: Դա երկրի ղեկավարն է որոշում, դա իմ որոշելիքը չի: Ես մի քանի անգամ ասել եմ. որտեղ կորոշի՝ այնտեղ էլ կաշխատեմ, չի որոշի՝ կմնամ իմ տեղում: Դա իմ դաշտից դուրս է, ես չեմ կարող ասել: – Եթե քննարկվեր այդ հարցը՝ դուք կիմանայիք, չէ՞: – Ես չգիտեմ որտեղ է քննարկվում այդ հարցը, ոնց է քննարկվում, բայց եթե այդպիսի բան լինիեր, երկրի ղեկավարը երեւի ինքը ինձ կասեր: – Եթե լինի ԱԱԾ տնօրեն դառնալու առաջարկ՝ համաձայն կլինե՞ք: – Որ ասեմ համաձայն չեմ լինի՝ կհավատա՞ք: Ընդունենք ասեմ չէ, համաձայն չեմ (ծիծաղում է-խմբ.): Իհարկե, ուր էլ առաջարկի՝ ես չհամաձայնվելու խնդիր չունեմ: Էսօր ես ծառայող մարդ եմ, զինվորական եմ, ուր էլ առաջարկի՝ կհամաձայնվեմ: Կարող է մի տեղ շատ սրտովս լինի, մի տեղ սրտովս չլինի, բայց դա չի էականը: Ուր էլ ուղարկի՝ պիտի գնամ, ինչի՞ մասին է խոսքը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video) Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am