Թյուրիմացությունները մեր կառավարությունից անպակաս են

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ Հայաստանում մոնոպոլիաներ չկան: Թյուրամիացություն հիշեցնող այս  հայտարարությունը նախարարան արել է տերեվերջյան ասուլիսի ժամանակ: Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե  Համաշխարհային բանկի տվյալներով հետխորհրդային երկրներում և Արևելյան Եվրոպայում ամենամոպոլիզացված տնտեսությունն ունի  Հայաստանը և մոնոպոլիաները շարունակում են մնալ ՀՀ թիվ մեկ խնդիրը, մինչդեռ Կարայանի ներկայացրած տարեկան հաշվետվությունում և գալիք տարվա ծրագրում որևէ բառ չկա մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, Կարայանը պատասխանել է. «Առաջինը, որ Հայաստանում մենաշնորհներ կան միայն բնական մենաշնորհների ոլորտում: Դա հանրային ծառայությունների կարգավորման ներքո ոլորտներն են: Մնացած ոլորտներում կարող են լինել գերիշխող դիրք զբաղեցնող, որը որ պայմանավորված է Հայաստանի փոքր տնտեսության պարագայով: Իսկ մնացած բոլոր դեպքերում, որ ասում եք կան մոնոպոլիստներ և այլն․ բազմաթիվ խոսակցություններ եղան տարբեր ապրանքատեսակների մասով, և բոլորս ականատես եղանք, որ շուկան բաց է: Համենայն դեպս այսօր ես կարող եմ ձեզ վստահաբար ասել և հայտարարել, որ շուկան բաց է: Ես ձեզ վստահ կարող եմ ասել, որ ներկա իրականության մեջ որևիցե մի սահմանափակումներ, որևիցե մի մոնոպոլիստական գաղափարներ չկան: Եթե կա, խնդրում եմ, կոնկրետ դեպքերով անձամբ ինձ ասել»: Փաստորեն այս մարդը  տեղյակ չի, որ օրինակ շաքարավազի ներկրման ոլորտում կա մոնոպոլիա, որ, օրինակ, բենզինի և դիզվառելիքի ոլորտում ևս կա  շատ հզոր մոնոպոլիա, այսքան շատ չարչրկված բանանի ներմուծումը ևս մոնոպոլացաված է: Կարայանի խոսքից երևում է, որ ինքն ինչ-որ բան մոնոպոլիաների  մասին ժամանակին լսել է, բայց դա եղել է  նախկինում, երբ «բիզնեսը չէր վստահում պետությանը, մինչդեռ նոր կառավարությանը կարծես հաջողվել է կոտրել այդ մթնոլորտը»:  «Ես ձեզ հետ համաձայն եմ, որ կար անվստահություն դեպի պետությունը գործարար միջավայրի կողմից, բավականաչափ հստակ չէր համագործակցությունը կառավարության հետ: Եվ մենք, մեծ ուշադրություն և մեծ շեշտադրություն դնելով այս համագործակցության վրա, կարող ենք այսօր արձանագրել, որ արդեն իսկ կա այն տրամադրվածությունը, որ Հայաստանում գործող կազմակերպությունները պատրաստ են նոր ներդրումներ իրականացնել»,- ինքն իրենից գոհ հայտարարել է նախարարաը: Դեռ ոչինչ Կարեն Կարապետյանի թիմակիցը տեղը տեղին բոչկա է գլորել բոլոր նախկինների վրա : Դիտարժան է նրա ինքնագնահատականը՝ ինչից է նախարարը ենթադրել, որ «նոր կառավարությանը կարծես հաջողվել է կոտրել այդ մթնոլորտը>>: Ինչևէ, Կարայանի կարծիքով,   կառավարության առաջնային խնդիրը  Համաշխարհային բանկի Doing Business սանդղակում  մեր երկրի դիրքերի բարելավելումն է․ - «Գործարարությամբ զբաղվելը Համաշխարհային բանկի զեկույցի հիմք հանդիսացող տասը գնահատման ցուցանիշներից չորսի մասով, մասնավորապես՝ էլեկտրականության միացում, շինարարության թույլտվությունների ստացում, սնանկության ճանաչում և հարկերի վճարում, Հայաստանի միջին դիրքը շարունակում է մնալ ցածր և այն մեզ չի գոհացնում: Նախատեսված են այն միջոցառումները, որոնք այս բոլոր չորս ոլորտներում մենք պետք է իրականացնենք, որպեսզի գործարարության զբաղվելը Հայաստանում դառնա ավելի պարզ, հստակ և դյուրին»,-հայտաարարել է նա : Հիմա հասկացա՞ք ինչու չի զարգանում տնտեսությունը՝ էլեկտրականության միացումն ու շինարարության թույլտվությունները շատ դժվարությամբ են տրվում,  թե չէ հիմա գիտե՞ք ինչերի էինք հասել: Իսկ եթե ավելի լուրջ՝ շինթույլտվությունների ստացման գործըթացը Հայաստանում վերջին տարիներին էականորեն բարելավվել է և ընդհանրապես որևէ գործարար դեռևս չի հայտարարել, թե ինքը  ՀՀ-ում ներդրումներ չի կատարել շինթույլտվություն կամ էլեկտականություն չունենալու պատճառով: Ինչ վերաբերում է Doing Business-ին, ապա սրա սիրահարը Հայաստանում  Տիգրան Սարգսյանն էր: Նրա  պաշտոնավարման շրջանից սկսած, հետագայում նաև Հովիկ Աբրահամյանի օրոք Հայաստանի դիրքերն այս սանդղակի բազմաթիվ ցուցանիշներով էականորեն բարելավվել է: Նույնիսկ թռիչքներ են արձանագրվել, բայց դրանից Հայասատանի տնտեսության վիճակը ամենևին չի բարելավվել, հակառակը՝ մեծացել է արտաքին պարտքը, նվազել են ներդրումներն ու արտաքին տրանսֆերները, փակվել են աշխատատեղերը,ի վերջո Հայաստանի տնտեսությունը, ինչպես  խորհրդարանի ամբիոնից խոստովանեց վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել  է «չափազանց ծանր վիճակում»:   Դավիթ Մանուկյան          

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am