Ավելի շատ ճառ ասացին, քան թե զանգ կախեցին . ամփոփիչ 2016

Անցնող տարվա տնտեսական իրադարձությունների հիմնական բնութգրիչը սպասումներ էին, որոնց չափաբաժինը հատկապես տարեվերջին  մի քանի անգամ գերազանցեց իրական սպասումներին: Կառավարության նոր կազմն ու վարչապետ Կարեն Կարեպետյանի հայտնությունը ամեն դեպքում այս տարվա համար մնաց առավելապես  քաղաքական, քան թե տնտեսական իրադարձություն: Փոփոխությունը քաղաքական շոկ գոնե իշխող ՀՀԿ-ում   առաջացրեց: Իսկ տնտեսությունը առայժմ մնացել է սպասումների հզոր ալիքի տակ՝ առանց կոնկրետ արդյունքի:   Թերակատարված բյուջե Դեռ նախկին վարչապետ  Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում ակնհայտ դարձավ, որ պետական բյուջեի թերակատարումն անխուսափելի է: Կարեն Կարեպետյանը  վարչապետի պաշտոնը ստանձնելիս  խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ տնեսությունը գտնվում է չափազանց ծանար վիճակում, իսկ ինքը կախարդական փայտիկ չունի՝ միանգամից հրաշքներ գործելու: Առանաց կախարդական փայտիկի տարին ամփոփվեվ  մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտներով, մինչդեռ  2016 թ. պետական բյուջեով նախատեսվել էր 1 տրիլիոն 129 մլրդ դրամ հարկային եկամուտ: Թերակատարումը՝ 56 մլրդ դրամ:   Գազի, էլեկտրաէներգիայի  և բենզինի էժանացում Գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման մասին  որոշումը ամենաշոշափելի սոցաիալ-տնեսկան ձեռքբերումն է, որի արդյուքները պետք է արձանագրվեն 2017 թվականից: Հունվարի 1-ից անապահով խավը մեկ խորանարդ մետր գազը կգնի 100 դրամով. մյուս սպառողները՝ 139 դրամով (նախկին146.7 դրամի փոխարեն՝ այսինքն՝ 7 դրամով պակաս): Խոշոր սպառողները՝ 114 դրամով (նախկին 122 դրամի փոխարեն), ջերմոցներն ու գյուղմթերք վերամշակողները մոտ 100 դրամով՝ նախկին 122-ի փոխարեն: Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի փետրվարի 1-ից՝ 1.22 դրամով և կկազմի 44.98 դրամ: Այս տարվա ընթացքում վերջին տասնամյակում առաջին անգամ նվազեց նաև բենզինի գինը՝ մոտ 10 տոկոսով: Այս նվազումն, իհարկե չի կատարվել շուկայի բարձր մրցակցության շնորհիվ:  Բենզինի միջազգային գների էժանացմանը հայսատնայան շուկան  տևական ժամանակ չէր արձագանքում՝  բավակաին ուշացումնով կատարվում են շատ աննշան նվազեցումներ: Միակ ներկրող «Ֆլեշի» գները   արագ բարձրանում էին, շատ դանդաղ իջնում: Այս տարվա սեպտեմբերին ՀՀ շուկայում հայտնեվեց նաև նոր արտոնյալ ներկրողը՝ «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունը, ինչով էլ պայմանմավորված է գնի իջեցումը:   Աշխարհ շուռ տվող ծրագրի փնտրտուք Տնտեսության գերխնդիրը շարունակում է մնալ «Աշխարհ շուռ տվող ծրագրի փնտրտուքը»: Այս խնդիրը ձևակերպվեց վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնամուտի սկզբին՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Տնեսության ամանետարբեր ոլորտենրից ամենակենսունակը շարունակում է մնալ Այ-ԹԻ ոլորտը, որը դինամիկ զարգացում է  ապրում՝ անկախ երկրում առկա անբարենպաստ պայմաններից: Զարգացումը զուտ միջազգային գործուններով  պայմանաորված տենդեց է, որից Հայաստանը, բերբախտաբար, անմասն  մնալ չի կարող:ՏՏ ոլորտում ավելի քան 2000  աշխատատեղի պահանջարակ կա մեր երկրում, բայց դրանք հիմնականում արտասահմնյան ընկրությունների համար մատուղվող ծառայություններ են, որոնք մեր երկրի տենսությանը և ՀՆԱ-ին առայժմ շոշափելի արդյուքն չեն ապահովում:   Արտաքին պարտքը նորից աճեց Երկրի արտաքին պարտքը  տարվա ընթացքում կրկին աճեց՝ հասնելով մեզ համար վտանգավոր սահմանգծի. տարվա վերջին մեր ընդհանուր պարտքը մոտավորապես հասավ 5.9 միլիարդ դոլարի, որից 500 մլն-ը Կենտրոնական բանկի պարտքն է, 1 միլիարդ դոլարը կառավարության ներքին պարտքը: Պարտքի վերջին աճը տեղի ունացավ դեկետմեբերի վերջին օրերին. Երեք նոր վարկային համաձայնագրով կառավարությունը Հայաստանի արտաքին պարտքը ավելացրեց  ևս 180 միլիոն դոլարով ։ Ընդ որում, կառավարությունը չթաքցրեց, որ այդ գումարով նախատեսվում է ֆինանսավորել  բյուջեի դեֆիցիտը և խոստովանեց, որ առանց այս պարտքի՝ երկրի ֆինանսական կայունությունը կխաթարվի: Ավելի պարզ՝ այս պարտքը վերցրեցին, որպեսզի կարողանան  աշխատավարձեր ու թոշակներ վճարել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանանի դիպում ձևակերպմաբ՝ պետությունը պարտքով Նոր տարի է անում: Կրճատումներ, օպտիմալացում Տնտեսական գրանդիոզ ծրագրեր, որոնք  արժանի են հիշատակման,  ցավոք չկան, եղած ռեսուրսներն էլ տարվա ընթացում կրճատվել, քան թե ընդկայնվել են: Տարին այս իմաստով ավելի շատ հատկանշվել է աշխատատղերի կրճատմամբ, որն իրականացվել է պետական համակարգում՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի  լուծարմամբ՝ ուռճացված համակարգի և բյուջետային անիմաստ ծախսերի կրճատման հիմնավորմամբ: Ընդհանրական թվեր, թե որքան գումար է տնտեսվել  պետական հիմնարկների լուծարման և լրճատումների արդյունքում, չկա, բայց մոտավոր հաշվարկով առ այս պահը մոտ 500 մարդ կորցրել է աշխանքը:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am