Ո՞ւր մնաց «ռացիոնալ մտածող պետական գործիչ» Ալիևը

Երեկ վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում», ասվում էր Հայաստանի ՊՆ-ի հաղորդագրությունում: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: ՀՀ ՊՆ-ի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի մասին՝ պնդելով, թե «Հայաստանի Զինված ուժերի հետախուզական խումբն» է փորձել խախտել սահմանը, բայց հայտնվել է ադրբեջանական ստորաբաժանումների դարանում և «ստիպված է եղել կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ կրելով նահանջել»: «Բախման արդյունքում Ադրբեջանի ԶՈւ զինվոր Ղուրբանով Չինգիզ Սալման օղլուն անհետ կորել է: Միջոցներ են ձեռնարկվում նրա գտնվելու վայրը հայտնաբերելու կապակցությամբ», նշում էր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը: ՀՀ ՊՆ-ն կրկին հայտնեց՝ կան ադրբեջանցիների նախահարձակ լինելու անհերքելի ապացույցներ. «Առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա»: ՊՆ-ն հայտարարում էր, որ Հայաստանի ԶՈՒ տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ. «ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սադրանքի ընթացքում կորուստներ է տվել: ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում: Այս ֆոնին զավեշտի են վերածվում պնդումները՝ հայկական կողմի հետախուզական խմբի գործողությունների և ադրբեջանական զինվորականի անհետ կորելու մասին»: Այսքանն, ինչպես ասում են, իրավիճակի պաշտոնական մասը: Բայց ամեն ինչ, իհարկե, չի սահմանափակվում այսքանով: Նախ, փորձենք հասկանալ Ադրբեջանի պահվածքը: Ինչու՞ հիմա, կամ պատահակա՞ն էր հիմա Ադրբեջանը կրկին դիմում սադրիչ գործողությունների: Ո՛չ, ոչ մի պատահականություն չկա, ամեն ինչ նույնիսկ «օրինաչափ» է: Ի՞նչ էին սպասում մեր իշխանությունն ու ընդդիմությունը... Իշխանությունը շարունակում է անատամ քաղաքականություն վարել` Ռուսաստանի ձեռքում թողնելով ամեն ինչ` հայ-ռուսական համատեղ զորամիավորումներով, ԵԱՏՄ-ին անդամակցելով, ՀԱՊԿ-ով ոգևորվելով, ու այսքանից հետո, դեռ սպասում է, որ Ռուսաստանը պաշտպանելու է Հայաստանի անվտանգությո՞ւնը: Իհարկե ոչ.. Իշխանություններն իրենք են երբեմն ստիպված լինում արձանագրել, թե մենք երբեք հույսներս ՀԱՊԿ-ի վրա չենք էլ դրել, մեր բանակն է մեր սահմանների անվտանգության երաշխավորը: Իսկ ինչ ենք պատրաստվում անել ապագայում, եթե Ալիևը բանակցող չէ, խաղաղ բանակցություններում պայմանավորվածություններ պահող չի... Ո՞րն է ելքը... Ելքը` Արցախի միջազգային ճանաչումն է, որի ուղղությամբ իշխանությունները մատը մատին չեն տալիս, միայն ելույթներ են ունենում և բաժակաճառեր ասում: Այդ իսկ պատճառով` թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը Ղարաբաղի խնդրի լուծման մեկ տարբերակ գիտեն` Հայաստանից են զիջում ակնկալում: Իրականում, Ադրբեջանի պահվածքում ոչ մի անսպասելի բան չկա: Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, մի տեսակ հաշտվել են այն մտքի հետ, որ պետք է հայկական կողմը զիջի ու որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Դրա համար էլ այսօր ունենք այն, ինչ ունենք: Զիջենք` ինչի՞ դիմաց, կամ, եթե զիջենք, դա բավարա՞ր է լինելու Ալիևի նման ոչ ադեկվատ ցինիկին: Այս հարցին ոչ ոք չի ցանկանում պատասխանել, որովհետև գիտեն պատասխանը: Ու հետո, ի՞նչ է զգում հիմա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մի քանի օր առաջ Իլհամ Ալիևին համարում էր «ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ...»: Գոնե հիմա գիտակցո՞ւմ է Տեր-Պետրոսյանը, որ Ալիևի սանձարձակության հիմքերը նաև դրվում են իր մեղքով, որովհետև Հայաստանում իրենց ընդդիմություն համարողները` «զիջելու» մասին իրենց ելույթներով, «թև» են տալիս Ալիևին, որպեսզի նա ավելի հեռուն գնա, ու Ալիևն այդպես էլ վարվում է: Մինչդեռ ՀՀ առաջին նախագահը այլ բան պետք է աներ ապրիլյան պատերազմից հետո` իշխանության հետ ուս-ուսի տված ցույց տար ճանապարհը` ինչպես հասնել ԼՂՀ միջազգային ճանաչման: Դրա հիմքերը լի ու լի են: Ամենածանրակշիռ պատճառը դա ինքը Իլհամ Ալիևի գոյությունն է, որը այս քանի տարիների ընթացքում հետևողականորեն ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի տիրապետության տակ: Թամար Բագրատունի

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am